Загрузка...

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը Եվրոպայի առաջնության համար



Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը Եվրոպայի առաջնության համար 556 Հեղինակ՝ Լիանա Մկրտչյան
Ռումինիայում մայրաքաղաք Բուխարեստում ապրիլի 12-ից 14-ը կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնի 10 ըմբիշ:

Ռումինիա կմեկնեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ), Սարգիս Քոչարյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Շահինյանը (97 կգ) և գերծանր քաշային Դավիթ Օվասափյանը:

Տարեսկզբից հավաքականը մասնակցել է միջազգային մրցաշարերի ու անցկացրել ուսումնամարզական հավաքներ՝ նախապատրաստվելով տարվա առաջին ստուգատեսին:

Արթուր Ալեքսանյանը նոր է ապաքինվել վնասվածքից, այդ պատճառով բաց կթողնի ԵԱ-ն: Կարապետ Չալյանն էլ ծնկի լուրջ վնասվածք է ստացել Բելառուսում կայացած հավաքի ժամանակ ու նրա փոխարեն 77 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Արսեն Ջուլֆալակյանը:





«Գազան» մականունով կինը մահացել է 5-ժամյա սեքսից հետո

«Գազան» մականունով 32-ամյա կոլումբիացի կինը մահացել է 5-ժամյա սեքսից հետո: Mirror-ը հայտնում է, որ սեքս-մարաթոնից հետո կինը զուգընկերոջը գանգատվել է գլխապտույտից, որից հետո նրա մոտ սրտի կանգ է գրանցվել:

Տղամարդը փորձել է արտակարգ ծառայություն կանչել եւ անգամ կնոջն ինքնուրույն տարել է հիվանդանոց, բայց նա այդ ժամանակ արդեն մահացած էր: Ոստիկանությունը պարզել է, որ երկու զուգընկերները թմրանյութ են օգտագործել, որպեսզի սեռական ակտը երկարացնեն: Սակայն «Գազանի» սիրտը չի դիմացել անընդմեջ 5-ժամյա սեքսին:

Միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար նախաքննություն է կատարվում:


News.am

Կով բռնաբարած տղամարդը ձերբակալվել է




ԱՄՆ-ում, ամերիկյան սահմանապահների զգոնության շնորհիվ, կենդանապղծության դեպք է պարզվել։

Ինչպես տեղեկացնում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Մեքսիկայի 29-ամյա քաղաքացի Խոսե Նինոն ձերբակալվել է կով բռնաբարելու համար։ Միջադեպը տեղի է ունեցել ամերիկա-մեքսիկական սահմանի մոտ, ինչը ստիպել է ինտերնետի շատ օգտատերերի խոսել ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի միջեւ պատի կառուցման անհրաժեշտության մասին՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Ամերիկյան իրավապահները պաշտոնապես Խոսեին կենդանապղծության մեղադրանք են ներկայացրել, եւ հիմա նրան պատիժ է սպառնում։

Կենդանապղծությունը համարվում է սեռական նախապատվության խանգարում։ Համաձայն ամերիկացի սեռաբան Ալֆրեդ Քինսիի, գյուղական վայրերում կենդանապղծությունն ավելի տարածված երեւույթ է, քան քաղաքներում։ Սոցիալական տեսակետից վտանգ են ներկայացնում այն դեպքերը, երբ սեռական շփումների ձգտումը կենդանիների հետ զուգակցվում է անձի սադիստական հակումներով։

Կենդանապիղծ հարաբերությունները շատ երկրներում համարվում են անօրինական, կամ ընկնում են կենդանիների հետ դաժան վերաբերմունքի օրենքի տակ։ Կենդանիների հանդեպ սեռական հակումն ապօրինի է շատ երկրներում, ներառյալ Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Ավստրալիայում եւ ամերիկյան նահանգների մեծ մասում։


Ի՞նչ իրավունք ունի Հայաստանում մարզպետ լինել մարդ, որը կոկորդիլոսը թռչնից չի տարբերում. Գևորգ Պետրոսյան




ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշեց՝ առաջին լեգիտիմ ակնկալիքը, որ ուներ ՀՀ քաղաքացին, այն էր, որ հեղափոխությունից հետո հաստատվելու է արդարության ու հավասարության մթնոլորտ:
  
«Ես ողջունում եմ Ձեր մտադրությունը՝ ազատվել օրինականության դեմ քայլեր կատարող պաշտոնյաներից, բայց եթե զարմանում ենք այդպիսի ռեկտորների վրա, ուրեմն հանուն արդարության և հավասարության պետք է զարմանանք, թե նոր Հայաստանում ինչ գործ ունի պատգամավոր, որ ամբիոնից իր գրած տեքստը չի կարողանում կարդալ, մարզպետ լինել մի մարդ, որ կոկորդիլոսը թռչնից չի տարբերում, Պետական վերահսկողական ծառայությունը ղեկավարել մի մարդ, որը խախտում է էթիկայի վարքագծի կանոնները, և երբ հարցնում են՝ չե՞ս վախենում, որ կձերբակալվես, ասում է՝ ես ձերբակալվողի նմա՞ն եմ: «Ձերբակալվողի նման»-ը ո՞րն է, բոլորս էլ կարող ենք, եթե հանցագործության մեջ մեղադրվում ենք, ձերբակալվենք»,- ասաց նա:

Պետրոսյանը վարչապետին խնդրեց ուշադրություն դարձնել Հայաստանում հավասարության մթնոլորտը անխախտ պահելու հարցին:

«Ես լիարժեք կիսում եմ ասվածը, սակայն եթե Դուք վստահ եք, որ Ձեր խմբակցության բոլոր պատգամավորները կարող են Ձեր ուզած չափանիշներին համապատասխան կարդալ տեքստերը, ես հանձնվում եմ Ձեր առաջ»,- արձագանքեց Փաշինյանը:



Մի քանի ամսում 37 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել. Վարչապետ


 

Հանրապետությունում նախորդ տարվա մայիս-դեկտեմբեր ամիսներին 37 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել: Նախնական կանխավարկածով՝ դրանց մի մասը եղել են նախկինում ստվերում եղած աշխատատեղերը:  Այդ մասին ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների ներկայացմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե որ ոլորտներում որքան աշխատատեղեր են ստեղծվել և որքան ներդրումներ են կատարվել:

«2018-ին ունեցել ենք շատ տարօրինակ իրավիճակ: Մայիս-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում հայտնվել է 37 հազար նոր աշխատատեղ: Եվ մեր կանխավարկածն այն է, որ դրանց առնվազն 30 հազարը ստվերում եղած աշխատատեղերն են, որոնք հեղափոխությունից հետո սկսվել են գրանցվել: Մենք, ցավոք, չենք կարող ասել, թե որքան աշխատատեղ է ստեղծվել: Ֆորմալ առումով այդ 37 հազար աշխատատեղը ստեղծվել է մայիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում»,- ասաց Փաշինյանը:

Նա դժվարացավ նշել, թե որ ոլորտում որքան աշխատատեղ է ստեղծվել: Սակայն վարչապետը հավաստիացրեց, որ բավականին թվով նոր ստեղծվող աշխատատեղեր կան: Նա ընդգծեց, որ այս փուլում կլինեն փակվող և նոր ստեղծվող աշխատատեղեր, քանի սա տնտեսական տրանսֆորմացիայի մի փուլ է: Վարչապետը կարևորեց, որ փակվողների և բացվողների բալանսը պահպանվի և վստահեցրեց, որ իրենց քաղաքականության ողջ տրամաբանությունն այն է, որ բացվեն անհամեմատ ավելի շատ թվով աշխատատեղեր, քան փակվում են:

Ինչպե՞ս լինել սեքսուալ. Խորհուրդներ աղջիկներին հոգեբանից




Բոլոր աղջիկներն էլ ցանկանում են լինել գեղեցիկ, գրավիչ, նաև` սեքսուալ: Վերջինիս պարագայում, սակայն, թյուր կարծիք է տարածված: Շատերը պնդում են, որ կնոջ սեքսուալությունը պայմանավորված է միայն կնոջ հագուկապով՝ որքան կարճ, այնքան սեքսուալ, իսկ ոմանց կարծիքով՝ այն թաքնված է խոսելաձևի մեջ. պետք է նուրբ և գրգռիչ խոսել: Այս առիթվ մենք հարցում անցկացրեցինք 40 անձանց շրջանում (20 աղջիկ, 20 տղա): Աղջիկների կողմից հնչած ամենատարածված պատասխանները ներկայացնում ենք այստեղ. . Պետք է հետևել նորաձևությանը, հագնել այնպիսի զգեստներ, որոնք կընդգծեն աղջկա բարեմասնությունները, պետք նաև ճաշակով շպարվել: .Աղջիկը պետք է օգտագործի հաճելի բույր, անընդհատ թարմացնի իր «հոտը»: .Սեքսուալ է, երբ աղջիկը քայլում է սահուն ու թեթև` երբեմն օրորվելով և շարժելով ձեռքերը: .Տղամարդկանց ուշադրությունը գրավում են կաճ զգեստները, պետք է հագնել շորտեր, իսկ մինչ այդ՝ սթրինգ: Տղաների կողմից հնչած ամենատարածված պատասխանները… .Կարևոր չէ՝ աղջկա զգեստը նորաձև՞ է, թե` ոչ, կարևորը այն չլինի հնամաշ և վուլգար: .Մեզ խենթացնում է աղջկա նուրբ, հանգիստ ձայնը: Այն մի տեսակ թեթևություն է հաղորդում: .Տհաճ է, երբ աղջիկը կոտրատվելով է քայլում: Սեքսուալ է, երբ նա իրեն մի քիչ անկաշկանդ և թույլ է պահում: .Գրգռիչ է, երբ աղջիկը անընհդհատ ուղղում է իր մազերը և մատը տանում բերան:


Քաղաքապետարանը սկսում է կանաչապատել Սարալանջի ճանապարհի հողերը՝ Մոնումենտից մինչև Մյասնիկյան




Քաղաքապետարանն այս գարուն սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը՝ Մոնումենտի բարձունքից սկսած մինչեւ Մյասնիկյան պողոտայի հատվածը (Պլանի գլուխ):

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւախնի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ կից հրապարակելով լուսանկար:


Նշվում է, որ նորատունկ ծառերը ոռոգվելու են կաթիլային համակարգով:

Загрузка...
загрузка...
Загрузка...