Загрузка...

Դու կարող ես հասնել բարձունքների


Աննեթ Րուզենը (Annette Roozen) հոլանդացի մարզիկ է, ում աջ ոտքը 16 տարեկանում անդհամատել են: Հավանաբար պետք է տանջվեր այդ կորստի համար, բայց նա չթողեց, որ դա իրեն խանգարի և 5 տարի անց ՝ կոնֆերանսի ժամանակ, նրա մոտ հետաքրքրություն առաջացավ դեպի ատլետիկան: Կոնֆերանսը հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին էր, ովքեր սիրում և զբաղվում են սպորտով:Նա որոշեց փորձել:
Մի քանի տարի ինքնուրույն մարզվելուց հետո, Աննեթն իր առաջին քայլն արեց: Առաջին փորձությունը Եվրոպական առաջնությունն էր, որտեղ նա հաղթեց 100մ մրցավազքում ռեկորդային ժամանակահատվածում (18.11վ): Երկար թռիչքի շնորհիվ նա ստացավ բրոնզե մեդալ: Հետագա տարիներին նա շարունակեց մասնակցել առաջնությունների ու կրկին մի շարք մրցանակներ ստացավ: 2008 թ-ին մասնակցեց Պեկինի պարալիմպիկ խաղերին, որտեղ ոսկե մեդալի արժանացավ:
Նա շատ է ոգեշնչել հաշմանդամություն ունեցող մարդկանց: Շատ մարդիկ ասում էին, որ հաշմանդամություն ունեցող մարզիկներին դժվար է մարզել, բայց մյուս կողմից, եթե ճիշտ մեթոդներով ես մարզվում, ապա մարզիկը կարող է հրաշալի արդյունքի հասնել, ինչպես Րուզենը: Նա ապացուցել է, որ կապ չունի, թե մարդն իր կյանքում ինչ խնդիրներ ունի, և որ ծանր աշխատանքի և ճիշտ մարզվելու դեպքում նրանք կարող են հասնել բարձունքների: Աննեթ Րուզենը շատ տաղանդավոր մարզիկ է, և մյուս երիտասարդները ՝ ընկղմվելով սպորտային դաշտ և տեսնելով նրա հաջողությունները, անպայման կնախանձեն նրան:



Հեղինակ՝ Մելինե Լևոնյան

Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...