Загрузка...

Փաստեր բուրգերի մասին


 Բուրգ, ոչինչ չասող մի երկրաչափական մարմին: Ես էլ էի այդպես մտածում մինչև չսկսեցի մի քիչ հետաքրքրվել դրանցով:
Աստղագիտություն, ճարտարապետություն, երկրաչափություն, ֆիզիկա, մի քիչ էլ միստիկա և ահա այսօր մեզ են հասել եգիպտական բուրգերը, որոնք կառուցվել են, ինչպես գիտնականներն են ասում մ.թ.ա. 28-16 –րդ դարերում և որոնք երկար ժամանակ ուսումնասիրել են գիտնականներն ու շատ բացահայտումներ արել: Առաջին հերթին
կուզենայի նշել այն փաստը, որ ցանկացած բուրգի ներսում բույսերը ավելի արագ են աճում, մթերքը շատ ավելի երկար է պահպանում իր թարմությունը. դա նաև վերաբերվում է մարդկանց: Չգիտեմ սա հաշվի առել էին եգիպտացիները բուրգերը կառուցելիս թե ոչ, բայց մի բան հաստատ հաշվի էին առել, որ 3 բուրգերի գագաթները ճիշտ և ճիշտ համընկնեն օրիոնի կամ որսորդ համաստեղության 3 վառ աստղերի հետ: 19-րդ դարում Ֆինդեր Սպլիտլին հայտնաբերեց որ բուրգի քարերը իրարից տարբերվում էին 2 մմ-ով. ընդամենը 2 մմ: Բայց ավելի զարմանալի է թե ինչպես են այդ քարերը դասավորվել իրար վրա. ասում են, որ դա ստրուկներն են արել, և դա կարելի է հասկանալ այն դեպքում երբ քարերը կշռում են 10 տոննա: Ճիշտ է, այժմյան տեխնիկան դրա հնարավորությունը չունի, բայց ստրուկները այն ժամանակ կարողացել են, բայց երբ իմանում ես որ կան քարեր որ կշռում են 500 տոննա դա արդեն անբացատրելի է դառնում: Հնարավոր է,որ այս ամենը շատ մարդիկ հասարակ պատկերացնում և ընդունում են, իսկ ինչպես կարելի է բացատրել և ընկալել այն բուրգերը որոնք կառուցվել են և գտնվում են օվկիանոսի տակ: 1991 թ. Օվկիանոսները ուսումնասիրող հայտնի ամերիկացի Վերգալ Մեյերի կողմից Բերմուդյան եռանկյունու կենտրոնում հայտնաբերվեց ևս մի բուրգ, որը Քեոփսի բուրգից մեծ էր գրեթե 3 անգամ: Բուրգին հասնելը հնարավոր չէր քանի որ դա գտնվում էր 600 մ խորության վրա, չհաշված Բերմունդյան եռանկյունին: Մեյերը հատուկ սարքավորումների միջոցով փորձեց հասկանալ, թե ինչից է դա պատրաստված: Նա պարզեց, որ բուրգի մակերևույթը նման է հաստ ապակու, ընդ որում դրա տարիքը չի գերազանցում 500 տարին: Նա համոզված էր, որ բոլոր աղետները ուղղակի կապ ունեն դրա հետ: Բայց երբ գիտնականը հաշվարկել էր բուրգի կոորդինատները և որոշել էր նրա տեղը, նա փորձեց այդ ամենը ԱՄՆ-ում ներկայացնել հանրությանը: Ընդամենը մեկ անգամ ներկայացնելուց հետո այդ թեման փակվեց, իսկ դրա մասին խոսելն էլ արգելվեց: Բուրգ. ինչքան միստիկա ու բացահայտում դրա վերաբերյալ, ու ես համոզված եմ սա ընդամենը մի փոքր մասնիկն է, որ ես ձեզ ներկայացրեցի ու համոզված եղեք, որ ոչինչ հենց այնպես չի լինում: Ուսումնասիրեք, փնտրեք և հաստատ կգտնեքու կիմանաք ավելին քան հիմա գիտեք:

Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...