Загрузка...

Կոմանդոս. Շուշին ազատագրողը


Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյան (Կոմանդոս) (ծնվել է Մայիսի 22, 1939, Թբիլիսի), գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս, նախկինում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Փոխնարար։ Տեր-Թադևոսյանը պատկանում է այն Խորհդային սպաների թվին որոնք Արցախյան պատերազմի սկզբից գլխավորեցին հայկական ջոկատների պայքարը։ Ազատամարտի ընթացքում նրա ամենավառ հաղթանակն է համարվում Շուշիի ազատագրումը, որը ունեցավ մեծ հոգեբանական և ռազմավարական ազդեցություն պայքարի հետագա ընթացքի վրա։

1988 թվականին միացել է Ղարաբաղի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարության տակ փայլուն օպերացիայի շնորհիվ թշնամուց ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Տող գյուղը (Հադրութի շրջան)։ 1992 թվականի մայիսին նախապատրաստել և փայլուն ձևով իրականացրել է Շուշի քաղաքի ազատագրումը («Հարսանիք լեռներում» օպերացիա), որը համարվում էր ադրբեջանական զորամիվորումների կողմից վերահսկող ամենաանառիկ բարձունքներից մեկը և որտեղից ամիսներ շարունակ ռմբակոծվում էր Ստեփանակերտը։


1992 թվականի փետրվարից սկսած` Ստեփանակերտի և հարակից բնակավայրերի դրությունն անտանելի էր։ Ստեղծվել էր կիսաօղակ, որը Ստեփանակերտը պահում էր մշտական գնդակոծության տակ։ Փետրվարի կեսերից հրթիռները ավերում էին Ստեփանակերտն և Շուշին։ Ստեփանակերտը գրեթե 70 տոկոսով ոչնչացված էր, մարդիկ ապրում էին նկուղներում, բացակայում էին տարրական կենցաղային պայմանները, չկար ո՛չ հաց, ո՛չ ջուր։ 1992 թվականի գարնանն արդեն այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որը պարտադրաբար պահանջում էր ազատագրել Շուշին։

Ըստ ԻՊՈՒ հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի «Հարսանիք լեռներում» պլանի հակառակորդի դեմ կենտրոնացվեց 2520 զինվոր, 300 պահեստազոր, 2 «Գրադ» կայանք, երկու Տ-72 տանկ, 6 ՀՄՄ-1, 15 ՀՄՄ-2, երկու ԶՓ, չորս ՀԻՄՄ, երեք Դ-30, մեկ 120 մմ, մեկ 82 մմ և 2 100 մմ թնդանոթներ:

Հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի 3800 հոգանոց ջոկատը գործողությունն իրականացնելու համար բաժանվեց 5 խմբերի` կազված 615-ական մարտիկներից։ Գործողությունը սկսվեց մայիսի 8-ին ժամը 02։30-ին։ Շուշիի ուղղությամբ սկսվեց հրետանային պատրաստությունը, որից հետո սկսվեց գրոհը քաղաքի վրա։ Գնդապետ Արկադի Կարապետյանի գումարտակը 400 զինվորով սկսեց հարձակումը Շոշ գյուղի կողմից։ Հյուսիս-արևելյան ուղղությամբ գրհեց Աշոտ Ղուլյանի 1-ին վաշտը։ Արևելքից հարձակումը սկսեց Դուշման Վարդանի վաշտը, որն իր զինվորներով արդեն առավոտյան քաղաքի մերձակայքում էր։ Հարավից գրոհեցին աֆղանական վետերաններ Նվեր Չախոյանի վաշտը և Ժիրայր Սեֆիլյանի ու Աշոտ Խաչատրյանի գումարտակները։ Միևնույն ժամանակ 400 մարտիկներից բաղկացած առանձին ջոկատը գնդապետ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ շրջանցեց քաղաքը և մոտեցավ հարավ-արևմուտքից` ազատագրելով Քուսար, Բաշքենդ, Ջավադլար և 17 այլ գյուղե։ Արթուր Առաքելյանի 100 հոգանոց ջոկատն ազատագրեց Ստորին Զարիսլոն, իսկ Ալբերտ Ալավերդյանի ջոկատը` Վերին Զարիսլոն։ Առավոտյան նրանց միացավ Վալերի Չտչյանի գումարտակը, որի 4-րդ վաշտին բախտ վիճակվեց առաջինը մտնել քաղաք։

«Հարսանիք լեռներում», որովհետև մշակված ծրագիրը այդ տարիների պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին անիրագործելի էր թվում։ Մենք պնդեցինք, որ անպայման կգրավենք Շուշին։ Վազգեն Սարգսյանը խոստացավ Շուշին գրավելուց հետո անպայման ամուսնանալ։ Դրա համար էլ օպերացիան ստացավ «Հարսանիք լեռներում» պայմանական անվանումը ― Գործողության ղեկավար, ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյան (Կոմանդոս):



Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...