Загрузка...

Ինչ էլ լինի բարին հաղթում է։


Օլեգ Բոգաև «Ճանապարհ դեպի ներքև»
Օրեր առաջ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի երկրորդ կուրսի ուսանողնեը, ակադեմիական դահլիճի բեմից, հանդիսատեսի դատին հանձնեցին Օլեգ Բոգաևի «Ճանապարհ դեպի ներքև» պիեսը։  Ներկայացումը բեմադրվել էր վաստակաշատ դերասան Հովհաննես Հովհաննիսյանի կողմից և կրում էր բարեգործական բնույթ (ուսանողները գոյացած գումարով վճարելու էին իրենց ուսման վարձը)։

  Ներկայացման մեջ մի շարք կերպարներ մարմնավորած՝ Էդմոնդ Դավթյանը, չհրաժարվեց մեզ հետ զրույցից և   պատասխանելով մեր մի քանի հարցին, մեզ ներկայացրեց պիեսի բովանդակությունը և առաջիկա նպատակները. Նախ ասեմ պիեսի վերնագիրը հենց ցույց է տալիս, որ կյանքը գնում է դեպի ներքև։ Պիեսի հիմքում ընկած է Աստծո և սատանայի պայքարը. Աստված սատանային փորձում է ապացուցել, որ երկրի վրա դեռ մնացել են բարեխիղճ մարդիկ և իր հրեշտակին դիակի կամ վիավորի տեսքով, տարբեր իրավիճակներում կանգնեցնում է տարբեր սոցիալական խավի մարդկանց առաջ։ Նրանցից ոչ ոք (նույնիսկ հոգևորականը) չի օգնում ընկածին։ Սակայն պիեսի վերջում Աստված փորձության է ենթարկում ծեր ամուսիններին և նրանք օգնում են ընկածին։ Եվ Աստված ապացուցում է, որ բարին միշտ հաղթում է։

Հույս ունեմ, մենք՝ մեր խաղով, կարողացանք դիպչել հանդիսատեսի զգացմունքների նուրբ լարերին, քանի որ բավականին շատ հանդիպող իրավիճակներ  էինք ներկայացրել։ Եվ սա կարծում եմ արթնացնելու է մարդկանց սրտերի՝ քնած բարությունը։
Քանի որ թեման բավականին արդիական է և մեր ողջ ազգի գերակա խնդիրն է, մենք շատ մեծ ցանկություն ունենք հանդես գալ նաև մայրաքաղաքային թատրոններում։

Նյութի հեղինակ ՝ Լիզա Սահակյան

Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...