Загрузка...

6 ճշմարտություն, որոնք կօգնեն հնարավորինս արագ հաղթահարել դեպրեսիան


1. Ցավն աճի մի մասն է: Երբեմն կյանքը փակում է դռները, քանի որ տեղից շարժվելու ժամանակն է: Եվ դա լավ է, որովհեետև հաճախ մենք մնում ենք նույն տեղում միայն այն պատճառով, որ հանգամանքները չեն դրդում մեզ գործել: Հիշեք, որ ցանկացած լավ բանի համար ժամանակ է հարկավոր: Եղեք համբերատար և լավատես: Մի վախեցեք ցավի դեմ պայքարելուց. երբ դուք ոչինչ չեք անում, ցավը վնասում է ձեզ, իսկ դիմադրելու դեպքում, այն օգնում է աճել և ուժեղանալ:
2. Կյանքում ամեն բան ժամանակավոր է: Ամեն անգամ, երբ անձրև է գալիս, մենք գիտենք, որ այն ի վերջո կտրվելու է: Երբ մթնում է, այնուհետև անպայման լույսը բացվում է: Ամեն օրը հիշեցնում է մեզ դրա մասին: Ամեն անգամ, երբ ձեզ ցավ են պատճառում, վերքը լավանում է: Ոչինչ հարատև չէ:
3. Անհանգստությունն ու դժգոհությունները ոչինչ չեն կարող փոխել: Նրանք, ովքեր շատ են բողոքում, ոչնչի չեն հասնում: Ավելի լավ է անընդհատ փորձել ինչ-որ բան անել, գործել, նույնիսկ, երբ թվում է, թե պարտվում եք, քան  ոչինչ չանել և միայն դժգոհել: Իրական երջանկությունը գալիս է այն ժամանակ, երբ դուք դադարում եք բողոքել ձեր խնդիրներից և շնորհակալ եք լինում այն ամենի համար, ինչ ունեք:
4. Սպիերը ոչ թե թուլության, այլ ուժի նշան են: Երբեք մի ամաչեք կյանքի թողած հետքերի համար: Սպին ցավի պարտության և ձեր հաղթանակի ապացույցն է: Իսկ եթե հաղթել եք, ուրեն առաջ եք գնացել, դարձել եք առավել իմաստուն և հասուն: Սպիերը դիտարկեք դրականի տեսանկյունից, և երբեք մի խղճածեք ինքներդ ձեզ, չէ՞ որ դուք հաղթել եք:
5. Պայքարը  ոչ թե խոչընդոտ է ձեր ճանապարհին, այլ հենց ինքը ճանապարհն է: Յուրաքանչյուր՝ անգամ չնչին պայքարը մեկ քայլ առաջ է: Մի վախեցեք դուրս գալ ձեր հարմարավետության սահմաններից: Դուք կարող եք կորցնել կայունության, ապահովության զգացումը, կարող եք կորցնել այն ամենն, ինչը թանկ է ձեզ համար, կարող եք հայտնվել լիակատար միայնության մեջ: Հիշեք, որ միայնությունը տարածք է, որի կարիքն ունեք, իսկ մնացածը փորձություն է, որը ստուգում է նպատակին հասնելու ձեր ցանկության աստիճանը:
6. Այլ մարդկանց բացասական արձագանքը ձեր խնդիրը չէ: Ինքնավստահ եղեք, երբ բացասական մթնոլորտը շրջապատում է ձեզ: Ժպտացեք, երբ ուրիշները փորձում են հաղթել ձեզ: Դա սեփական էնտուզիազմը պահպանելու հեշտ միջոց է: Երբ մարդիք վարկաբեկում են ձեզ, մնացեք այնպիսին, ինչպիսին կաք, երբեք թույլ մի տվեք, որ ինչ-որ մեկի խոսակցությունները փոխեն ձեզ: Միշտ էլ կլինեն մարդիք, ովքեր վատը կխոսեն ձեր մասին, անկախ այն բանից, թե ինչ եք անում և ինչքան լավ եք անում: Անհանգստացեք ինքներդ ձեր մասին, այլ ոչ թե այլոց կարծիքների:

Նյութի հեղինակ՝ Լիլիթ Ավետիսյան

Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...