Загрузка...

Հաճելի չէ էկրանին դերասանի փոխարեն տեսնել տուփ, բաժակ կամ պաստառ




Եկեք մի պահ կտրվենք հեռուստաէկրաններից և քննարկենք այն ինչ տեսնում ենք և ինչը կոչում ենք հեռուստասերիալ:
 Ինքս կփորձեմ համեմատել, որքան էլ ցավալի է` թուրքական հեռուստասերիալների  հետ:
 
Նախ սկսենք նրանից, թե ինչ ենք տեսնում մեր եթերում` անկիրթ հարուստի զավակներ, չգիտես ինչու հարուստների ցնդած կանայք և ամենակարևորն ու անպակասը` կրիմինալ:   Եթե թիկնապահ են, ուրեմն  անպակաս են գռեհիկ, կոպիտ արտահայտությունները; Արտիստիկ խաղի, դերասանական տաղանդի բացակայություն, կանանց մուգ շպար ու փքված շուրթեր: Տեսնում ես կնոջը` դեռ լույսը նոր է բացվել, բայց չգիտես` ինչ կախարդական վրձնով հայտնվեց երեկոյան դիմահարդարում:
 
Թուրքական հ/ս-ն, որ կուզեի համեմատել <<Սև սեր>>-ն է(Черная любовь, kara sevda): Սկսվում է շատ հասարակ երանգներով, գլխավոր հերոսի անվան ընտրությունն անգամ պատահական չէ` Քեմալ: Քեմալը գրադարանում ընտրում է պատմական գիրք և դուրս գալիս այնտեղից, երթուղայինում հենց դա էլ պատճառ է դառնում գտնելու իր սիրուն, երբ հերոսուհին արագ բարձրանում է ավտոբուս պատահական գիրքը ընկնում է նրա առաջև, երկուսով կռանում են և այսպես, հասարակ սիրո պատմություն, որը ընթանում է արկածներով, գունավոր երանգներով, ծիծաղով ու լացով: Բայց կարևորը այնքան էլ պատմությունը չէ, այլ մատուցման որակը: Երկրորդ գլխավոր հերոսը` Էմիրը, հարուստի որդի է, բայց ոչ անբան ու հոր փողերը զեխ հաճույքներով վատնող, ընդհակառակը` բիզնեսմեն, որը լրջությամբ հետևում է աշխատանքին: Ու ամենակարևորը անվան ընտրություններն են, ֆիլմում, բացի գլխավոր հերոսների աղջկա(Դենիս), բոլորը կրում են թուրքական անուններ:
Ինձ թվում է բոլորն ել, եթե ոչ դիտել, ապա գիտեն թուրքկան պատմական հ/ս-ն ` <<Հիասքանչ դար>> Великолепный век :
 Հիմա շատերը կզայրանան, կասեն, թե դա պատմության խեղաթյուրում է և այլն: Այո, իհարկե, բայց արի ու տես, որ հասարակ տան տնտեսուհուն այնքան էլ դա հետաքրքիր չէ: Հետաքրքիրը հարեմում տիրող իրադարձություններն են, որոնց միջոցով էլ հանրությանն են ուղղվում պատմության խեղաթյուրումները: Իրականում գլխավոր հերոսուհին ` Խյուրեմը, թրքուհի չէր, այլ ուկրայնուհի, որին սուլթանի հարեմ են բերում, որպես հասարաակ հարճի, բայց կինը ընդունում է մուսուլմանական կրոնը, իր կանացի հմայքներով և տարբեր խորամանկություններով դառնում սուլթանի միակ սերը:
Վերջում կուզեի անդրադառնալ նաև թաքնված գովազդներին, որոնք վերջերս հիմնականում հանդիպում են սինթքոմերում: Ի վերջո, անքան էլ հաճելի չէ դերասանի փոխարեն էկրանին տեսնել բաժակ , տուփ կամ պաստառ:
 

 
Նյութի հեղինակ Տաթև Սարգսյան



Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...