Загрузка...

Խանդի առաջացման պատճառներն ու դրա հաղթահարման ուղիները


Բոլորս էլ կյանքում գոնե մեկ անգամ ապրել ենք խանդի զգացումը և անկասկած ծանոթ ենք դրան: Խանդը հզոր, երբեմն անկառավարելի զգացողություն է, որի առաջացման համար կան մի շարք նախադրյալներ:

Խանդի առաջացման հիմնական պատճառը վախն է: Երբ մենք վախենում ենք կորցնել, նրան, ում սիրում ենք, առաջանում է լարվածություն, բացասական էմոցիաների հոսք, որոնք կուտակվելով՝ վերածվում են խանդի:

Մյուս պատճառը, որն ընկած է այս երևույթի հիմքում անվստահությունն է՝ կապված սեփական անձի կամ տվյալ հարաբերությունների հետ: Սեփական Ես-ի հանդեպ անվստահությունը խոսում է տարատեսակ կոմպլեքսների կամ խիստ ինքնաքննադատության մասին: Հարաբերություններում դրսևորվող անվստահությունը կարող է բխել սիրելիի նկատմամբ որևէ միջադեպի արդյունքում կորցրած հավատից և վստահությունից:

Խանդի դրսևորման հաջորդ պատճառը սիրելիի հանդեպ սեփականատիրական վերաբերմունքի ձևավորումն է: Երբ կողմերից մեկը չի հարգում մյուսի ինքնուրույն անձ լինելու փաստը, նրա ազատության և անձնական տարածություն ունենալու իրավունքը, այսինքն՝ փորձում է իր «բռի մեջ պահել» նրան, այս պարագայում ճանապարհ է բացվում բացասական մի շարք հույզերի, այդ թվում նաև խանդի համար: 


Իսկ ի՞նչ անել, երբ իրավիճակն արդեն իսկ դուրս է եկել վերահսկողությունից, իսկ խանդի նոպարներն ավելի ու ավելի հաճախակի են դառնում:

1. Խանդից ազատվելու համար առաջին հերթին հարկավոր է գիտակցել, որ այն՝ իր բացասական բոլոր հետևաններով ձեզ հարկավոր չէ: Խանդի դրսևորման ձևերը՝ սիրելիին անընհատ զանգելը, հետևելը, նրա իրերը քրքրելը՝ ինչ-որ բան հայտնաբերելու ակնկալիքով, վեճերը և այլն չեն գործում ի նպաստ ձեր հարաբերությունների: Առողջ և երկարատև հարաբերությունները չեն կարող հիմնված լինել անվստահության, լարվածության վրա: Այդ իսկ պատճառով գնահատեք ձեր քայլերը հարաբերություններին օգնելու կամ վնասելու տեսանկյունից:

2. Մյուս քայլը սեփական վախերի հաղթահարումն է: Սրա համար հարկավոր է դադարել այլ մարդկանց հետ համեմատվելուց: Երբ դուք չվախենաք, այն մտքից, որ ձեր զուգընկերը կարող է հանդիպես ավելի հաջողակ, գեղեցիկ, խելացի, արժանի որևէ մեկին, համոզված եղեք՝ խանդն ինքնաբերաբար տեղի կտա: Ի վերջո ընդունեք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք, քանի որ միայն նեքին ներդաշնակության և խաղաղության պայմաններում կհասկանաք, որ պետք է համեմատվեք միայն ինքներդ ձեզ հետ անցյալում, այլ ոչ թե մտնեք անիմաստ մրցակցության մեջ այլոց հետ:

3. Խանդից ազտվելու համար հարկավոր է ունենալ սեփական անձնական տարածությունը, հետաքրքրությունների առանձին, թեկուզ և նեղ շրջանակը, որում տեղ չի լինի ձեր զուգընկերոջ համար: Անհրաժեշտ է սովորել մեկ ուրիշի կյանքը սեփական կյանքի հետ չշփոթելը: Նույնիսկ ամենամտերիմ մարդիկ, ի վերջո առանձին անհատներ են, ովքեր ապրում են իրենց սեփական կյանքը: Երբ ինքնուրույնության այս զգացումը կորում է, իրավիճակն անպայման դառնում է խնդրահարույց և հանգեցնում է կոնֆլիկտների: Երբ  վերագտնեք սեփական կյանքով ապրելու զգացողությունը, արդեն ինքներդ չեք լարվի, այլ բաների մասին մտածելու ժամանակ կունենաք, կխաղաղվեք, և խանդը կանհետանա:


Վերը թվարկված խորհուրդներն ուղղված են արդեն իսկ առաջացած խանդի հաղթահարմանը: Սակայն դրանց ականջալուր լինելիս, պետք է հիշել, որ այդ ամենին զուգահեռ՝ հարաբերությունները կառուցվում են փոխադարձ հարգանքի, մեկը մյուսի առաջ պատասխանատվության, ինչպես նաև ինչ-ինչ զոհաբերությունների, փոխզիջումների հիման վրա:





Նյութի հեղինակ՝ Լիլիթ Ավետիսյան.

Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...