Xiaomi
ընկերությունը ներկայացրեց Xiaomi Mi Mix 3 սմարթֆոնը, որտեղ ներդրված են մի քանի
նորարարություններ: Xiaomi Mi Mix 3-ն ունի անշրջանակ 6,39 դյույմանոց Super
AMOLED էկրան` 2340х1080 թողունակությամբ և 19.5:9 կողմերի հարաբերակցությամբ: Այս
սմարթֆոնի մեջ տեղադրված հատուկ կոնստրուկցիայի շնորհիվ էկրանը զբաղեցնում է առջևի
մասի 93,4%-ը:
Սմարթֆոնի մեջ
տեղադրված է Qualcomm Snapdragon 845 պրոցեսոր, 6/8/10 ԳԲ օպերատիվ և 128/256ԳԲ ներքին
հիշողություն: Սմարթֆոնը չունի microSD քարտի և 3.5մմ ականջակալի բնիկի հնարավորություն:
Xiaomi Mi
Mix 3 սմարթֆոնի վրա բնականաբար մեծ ուշադրության են արժանացել տեսախցիկները: Առջևի
24 ՄՊ և 2 ՄՊ տեսախցիկները շարժական են և տեղադրված են հատուկ կոնստրուկցիայի մեջ:
Xiaomi Mi
Mix 3 սմարթֆոններն ունեն Bluetooth 5.0, NFC, Wi-Fi 802.11ac (4×4 MIMO), USB-C, մատնահետքի
սկաներ և կրկնակի GPS մոդուլներներ: Եվրոպական շուկայի համար հասանելի կլինեն 5G կապի
հնարավորությամբ մոդելներ, որոնք կթողարկվեն 2019-ի առաջին եռամսյակում: