Загрузка...

Մոտոքրոսս՝ «կեղտոտ» բայքերի սպորտաձևը



Մոտոքրոսսը հարյուր և ավելի տարվա պատմություն ունեցող մոտոսպորտաձև է, որի
համար անհրաժեշտ են հատուկ մոտոցիկլետներ, որոնց հաճախ անվանում են
«կեղտոտ»  բայքեր։ Այս մոտոսպորտաձևը շատ տարածված է ողջ աշխարհում, ամեն
տարի անցկացվում է մոտոքրոսսի աշխարհի առաջնություն։ Հայաստանում այն միակ
մոտոսպորտաձևն է, որով պրոֆեսիոնալ զբաղվում են, նոյեմբերի 24-ին էլ անցկացվեց
Հայաստանի մոտոքրոսի բաց առաջնություն։


Այստեղ քիչ մոտոցիկլիստներ կան,որ երկար տարիներ զբաղվում են քրոսսով, Արտակը
այդ քչերից է, նա Հայաստանի բաց առաջնության հաղթող է, բազմակի մրցանակակիր։
-Ես 12 տարեկանից մոտոցիկլետ եմ վարում, արդեն 10 տարուց ավել զբաղվում եմ
մոտոքրոսսով։ Սերը դեպի մոտոցիկլ գալիս է գեներով, հայրս էլ է վարել, մորեղբայրս էլ,
ես էլ բացառություն չդարձա։Ընդհանրապես մոտոքրոսսով հիմնականում զբաղվում են
նրանք, ում ծնողներն էլ են մոտոցիկլետ վարել և սերը դեպի այս սպորտաձևը

փոխանցվում է հորից որդի։


Մոտոքրոսսի Հայաստանի առաջնություններում Արտակը տարբեր տարիներին
զբաղեցրել է առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականներ,բայց մրցանակները չէ, որ
մոտիվացնում են նրան և ստիպում զբաղվել քրոսսով։
-Ինձ համար մրցանակները նշանակություն չունեն, ես վարում եմ,որովհետև ուրիշ ոչ մի
տեղ չեմ ունենա այն ապրումները,որ ունենում եմ մրցուղու ցեխի և փոշու մեջ։
Մոտոքրոսսը վտանգավոր սպորտաձև է, վայր ընկնելու, վնասվելու հավանականությունը
մեծ է, բայց դա կարծես չի՞ վախեցնում մոտոցիկլիստին։


-Իհարկե վտանգը բարձր է, բայց վնասվածք ստանալու հավանականություն միշտ կա, եթե
մոտոցիկլետ ես վարում, անգամ սովորական հարթ ճանապարհերին, պարտադիր չէ
մոտոքրոսսով զբաղվել, որ վնասվես։ Բայց անկախ ամենինչից ես չեմ վախենում վթարի
ենթարկվելուց և չեմ պատկերացնում, որ կգա մի օր, որ ես չեմ վարի մոտոցիկլ։



Նյութի հեղինակ՝ Լիլիթ Հայրապետյան

Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...