Загрузка...

Որտեղի՞ց քաղաքապետարանին տոնածառի 71 միլիոնը. պարզաբանում


Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Հանրապետության հարապարակի գլխավոր տոնածառի գումարը գոյացել է «Երևան 2800» տոնակատարության խնայված միջոցներից:

Երևանի քաղաքապետարանի բյուջեից 71 մլն դրամ կամ մոտ 150,000 դոլար է հատկացվել նոր տոնածառի համար:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի Հանրապետության հրապարակում նոր գլխավոր տոնածառ է տեղադրվելու, աշխատանքները սկսվել են:

«2005-ից ի վեր առաջին անգամ Հանրապետության հրապարակում նոր տոնածառ ենք ունենալու: Տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 15-ից հետո: Օրն առաջիկայում կհստակեցնենք: 35+2 մետր բարձրութամբ (գագաթի հետ միասին), հիմքում 14.4 մետր տրամագծով տոնածառը բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից է պատրաստվում, զարդարվելու է մոտ 200 մետր երկարությամբ լուսատու շղթաներով, 1500 խաղալիքով», – ասել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Նախորդ տարիներին Հանրապետության հրապարակում տեղադրվել է միևնույն ձևավորմամբ, բնական ճյուղերով տոնածառը, որը չի արժանացել մայրաքաղաքի բնակիչների միանշանակ համակրանքին:

Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...