Загрузка...

Ազնավուրի որդին ու կինը գյումրեցի 8 ընտանիքի բնակարան են նվիրել. ընտանիքները չեն իմացել նվիրատուին


Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ 88-ի ավերիչ երկրաշարժի օրը, Գյումրի էր այցելել նաեւ Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը:

Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ  է պատրաստել Ազնավուրի որդու այցի, նպատակների ու հետագա անելիքների մասին:

Ազնավուրի կրտսեր որդին Գյումրիում էր կնոջ՝ հայուհի Քրիստինայի հետ միասին: Շարունակելով հոր գործը, այս տարի եւս Ազնավուր հիմնադրամի կողմից, Նիկոլա Ազնավուրի նախաձեռնությամբ գյումրեցի 8 անօթեւան ընտանիքներ բնակարան էին ստացել:

Բնակարանատերերը վաղուց տեղափոխվել են իրենց նոր, լուսավոր տներ, ապրում են այնտեղ, սակայն միայն այսօր են իմացել, թե ով է իրենց  բնակարան նվիրել:



Նիկոլան ու Քրիստինան եղել են բոլորի բնակարաններում, ծանոթացել բոլորի հետ, շրջել քաղաքում, մասնակցել օրվա միջոցառումներին, մոմ վառել Գյումրու եկեղեցում, այնուհետ հայտնել, որ ինչքան շատ են մնում Հայաստանում ու շփվում մարդկանց հետ, այդքան ավելի մեծ է ցանկությունը այստեղ տեղափոխվելու:

Նիկոլան հայերեն նոր-նոր է սովորում, սկսել է այբուբենից, մինչդեռ կինը՝ Քրիստինան վարժ խոսում է հայերեն, վերջինս Ազնավուր հիմնադրամի գործադիր տնօրենն է, շարունակում են շանսոնյեի գործը ամուսնու հետ միասին, 4 զավակ ունեն: Վերջնական որոշել են՝ իրենց 4 զավակները ապրելու եւ մեծանալու են Հայաստանում, կգան ու կհաստատվեն այստեղ:


Նյութի աղբյուրը՝ Armtimes.com

Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...