Загрузка...

Լիլիթ Թանդիլյան՝ Դժվարություններից չվախենալ. միշտ ձգտել ավելիին.չճահճանալ ու ամենակարևորը սովորել


Ի՞նչու որոշեցիք դառնալ հաղորդավարուհի։
Չեմ երազել փոքրուց, չեմ ձգտել, այս ճանապարը չէի ընտրել, պարզապես մայրիկիս խորհրդը լսեցի ու մեկ ժամ անց, միասին գնացինք մասնակցելու ընդունելության քննության, և ի զարմանս ինձ ընդունվեցի, որից հետո արդեն առաջին միտքս ու ցանկությունս էր, որ մի օր իմ խոսքով կարողանամ օգնել ու օգտակար լինել հանրությանը։
  
Ի՞նչը Ձեզ դուր չի գալիս ձեր աշխատանքում։
Աշխատալով թե՞ ռադիոյում,  թե՞ հեռուստաընկերությունում հասկացել եմ, որ միակ խնդիրը կլինի այն, երբ սահամանակվի խոսքի ազատությունը։ Հիմա նման խնդիր չկա, և ամեն ինչ հրաշալի է։ Սակայն, եթե մի օր աշխատանքումս խնդիրներ լինեն, ու ես փորձեմ հարթել բայց չստացվի,  և սկսի աշխատանքս ինձ դուր չգալ, չեմ շարունակի, պարզապես կզբաղվեմ այն աշխատանքով, որին նորից կնվիրվեմ ու կանեմ ամեն ինչ որպեսզի իդեալական ստացվի։
  
Ի՞նչն է ձեզ դուր գալիս ձեր աշխատանքում։

Ամեն օր, ամեն վայրկյան աշխարհում, տարբեր ոլորտներում նորություններ են լինում, որոնք լուսաբանում ենք առաջինը, բարձրաձայնում ենք մարդկանց հուզող խնդիրները, փորձում լուծման ուղիներ գտնել, միշտ պատրաստ ենք ամեն տեսակ անակնկալ իրավիճակի։


Կնշե՞ք մի դեպք ռադիոյից,որը երբեք չեք մոռանա։
Դեպքեր գրեթե ամեն օր են լինում, ու բարեբախտաբար հիմնականում լավ իրավիճակների ենք ականատես լինում, սակայն կհիշեմ մեկը․ առաջին եթերս, որի ժամանակ ոչ միայն ես էի հուզված այլ բոլորն ինձ հետ հավասար, քանի որ այնպիսի խառնաշփոթ էի ստեղծել մինչ հայտնվելս եթերում, որ երբ ես մտա եթեր ու արդեն ինձ մոտ նորմալ էր ամեն ինչ, իմ շատ սիրելի գործընկերներս մի լավ նյարդայնացած էին ու հուզված, իսկ պատճառն էր վախը, որով վարակել էի բոլորին, քանի որ  առաջին անգամ եթերում էի, ու պատասխանատվությունը շաաատ մեծ էր։

Ռադիո թե՞Թիվի, ո՞րն եք նախընտրում։
Շատ տարբեր են միմյանցից, դրա համար էլ կասեմ՝ երկուսն էլ։
  
Ո՞րոնք են ձեր սիրելի սպորտաձևերը։
Teaekwon-do, լող

Դեպք, ո՞րը փոխել է ձեր կյանքը»
Առաջին օրը, երբ գնացի ընդունվելու CastingSchool (այժմյան Abelyan Art School)։ Այդ օրն իմ կյանքում փոխեց ամեն ինչ։ Ինձ համար այսպիսի տարանջատում եմ արել․
մինչ հաղորդավարությունն ու դրանից հետոն «2 կյանք»։



Ի՞նչ կանենք եթե հայտնվեյիք ազգային ժողովում պատգամավորի աթոռին։
Անկեղծ պիտի լինեմ չէի ցանկանա հայտնվել այնտեղ, բայց, եթե այդպիսի մի օր լինի, առաջին հերթին՝ մինչ կոճակ սեղմելն ու քվերակելը, ևս մեկ անգամ կհիշեմ, որ Հայաստանում եմ, որը շրջապատված է թշնամիներով, ու իմ թիկունքում էլ կանգնած են 2,5 մլն մարդ, և ոչ թե ես ու իմ ընտանիքի անդամներ։

Եթե չլինեի՞ք հաղորդավարուհի ապա ինչով կզբաղվեի՞ք։
Վստահ կարող եմ ասել, այնպիսի մի ճանապարհ կընտրեի, որ նորից օգտակար կլինեի հանրությանը։
  
Ios թե՞ Android որն ե՞ք նախընտրում և ի՞նչու։
Android․ծրագրերը մատչելի են օգտագործման համար․
իսկ առհասարակ ինձ համար բջջային հեռախոսը ծառայում է բացառապես՝զանգելու ու զանգ ստանալու համար։
  
Ինչ խորհուրդ կտաք սկսնակ լրագրողներին և հաղորդավարներին։
Դժվարություններից չվախենալ. միշտ ձգտել ավելիին.չճահճանալ ու ամենակարևորը սովորել.
Եվ հիշել, որ կարող ես ամեն ինչ, անհնարին ոչինչ չի լինում...




Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...