Загрузка...

Հայրի շխանության լեգիտիմացումը և կանայք



 Մուրացանը Առաքյալը ստեղծագործության մեջ նկարագրում է մի դրվագ, երբ հարսը ամաչում է սկեսրայրի ներկայությամբ զրուցել, քանզի տղամարդու ներկայությամբ կինը՝ առավելևս հարսը իրավունք չուներ խոսել։ Նման ավանդույթ եղել է Հայաստանի տարբեր  հատվածներում, անգամ 2000-ականներին Գեղարքունիքի որոշ գյուղերում սկեսրայրի ներկայությամբ խոսելը դեռ  ընդունելի չէր։ Սա և նմանատիպ շատ ավանդույթներ գալիս են փաստելու՝ որքան հայրիշխանական է մեր հասարակությունը։  Պատրիարխյալ հասարակության  բացասական կողմերի համար մեղադրել միայն տղամարդկանց ճշմարիտ չի լինի, կանայք հաճախ իրենք չեն ցանկանում լինել ավելին քան պարզապես երեխա լույս աշխարհ բերող ,տան հոգսը հոգացող արարածներ։ Նման դեպքերում հեշտ է ցանկացած պատասխանատվությունից խուսափել և որոշում կայացնելու ծանրությունը թողնել տղամարդկանց վրա։ Երիտասարտ աղջիկների մոտ ինչ-որ բանի հասնելու ձգտման բացակայությունը գալիս է փաստելու վերը ասվածը։  Կանայք, որոնց լիովվին բավարարում են կին ու մայր կարգավիճակները, դրանցից եկող վատ ու լավ հետևանքներով։ Մեծ հարցական կարելի է դնել այնտեղ, թե նման չկայացած ԵՍ ով մայրը և հայրը ինչ դաստիարակություն կարող են տալ երեխաներին, որ ունենում են։
Հայրիշխանության առաջ ծնկի գալը ծնում է բռնություն, որին պարբերաբար ականատես ենք լինում։ Մի ժողովրդական խոսք ասում է ՝ մարդի ծեծը վարդի ծեծ ա։ Նման գաղափարներով ապրող հասարակության մեջ ընտանեկան բռնությունը չի կարող  եզակի հանդիպող երեևույթ լինել։ Անգամ այս դեպքում կնոջ դերը շատ ավելի մեծ է քան տղամարդունը, ամուսնու առաջին ապտակից հետո ոստիկանություն չդիմող կինը նպաստում է հետագա բռնատիրության զարգացմանը։ Մեկ այլ ժողովրդական խոսք ասում է ՝ կինը, որ հարս կերթա, քանդեն նորեն կգործեն։ Մինչ ամուսնանալը կինը ինչ եղել է կարևոր չէ, կարևոր չէ նրա տեսակը, աշխարհայացքը, նա պիտի հարմարվի հետամուսնական իրադրությանը և ճկվի ծառի ճյուղի պես, կախված ամուսնու, կամ այլոց քմահաճույքից։

Նյութի հեղինակ՝ Լիլիթ Հայրապետյան

Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...