Загрузка...

Օսիպյանը` Քոչարյանի կալանավորման մասին



Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը քաղաքականությամբ չի զբաղվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԱԺ ընտրություններում քվեարկությունից հետո ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ բացառելով իրավապահ մարմինների կողմից քաղաքական պատվերների իրականացումը:

«Ի սկզբանե ՀՀ վարչապետն իմ և ոստիկանության առջև դրել էր խնդիր, որ բոլոր կուսակցությունների, դաշինքների թեկնածուների միջև հավասար պայմաններ ապահովենք: Անգամ, եթե «Իմ քայլ» դաշինքի որևէ մեկ անդամ խախտում թույլ տված լիներ, միանշանակ կողմնապահություն չէր լինի»,- ասաց ոստիկանապետը՝ նշելով, որ այս քարոզարշավի օրերին փորձել և արել են այնպես, որ որևէ տարբերություն չլինի:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանն ու գնահատականներին, թե դա վենդետա է՝ Օսիպյանը նշեց. «Իր մասին ոչինչ ավել չեմ կարող ասել, քան այն, որ օրենքի առաջ բոլորը հավասար են: Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում է դատական համակարգը, որն էլ պետք է որոշի՝ Ռոբերտ Քոչարյանը մեղավոր է, թե ոչ»:

Ոստիկանապետը հերքեց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունն այն մասին, թե իրենց խոչընդոտել են նրանց հանդիպել զոհված ոստիկանների հարազատների հետ. «Իմ կողմից որևէ խոչընդոտ չի եղել, չկա որևէ փաստ: Դա Սեֆիլյանի մեկնաբանությունն է, այլ բան չեմ մեկնաբանելու»:

Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...