ՀՖՖ պաշտոնական
կայքի փոխանցմամբ, փետրվարի 14-ից 15-ը Երևանում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, կայացել է
մեդիայի և մարքեթինգի գծով սեմինար՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ՈւԵՖԱ-ի և Անգլիայի
ֆուտբոլի ասոցիացիայի ներկայացուցիչների մասնակցությամբ:
ՈւԵՖԱ-ի Ազգային
ասոցիացիաների հաղորդակցության մասնագետ Մոնիկա Մխիթարյանը նաև պատմել է, որ իր եղբայր
Հենրիխ Մխիթարյանը լինելու է Մ19 տարեկանների մրցաշարի դեսպանը, և նախաձեռնվելու են
մի շարք միջոցառումներ, որին ֆուտբոլիստը մասնակցելու է:
Աղբյուրը՝ Vnews