Загрузка...

Հայտնի է ծանրամարտի կանանց հավաքականը կազմը Եվրոպայի առաջնության համար



Ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Վիգեն Խաչատրյանը VNews.am-ի հետ զրույցում ամփոփեց Հայաստանի առաջնությունը՝ ընդգծելով, որ բավական տաղանդավոր ծանրորդուհիներ ունենք, որոնք հետագայում մեզ կուրախացնեն իրենց նվաճումներով:

«Կանանց առաջնության ժամանակ տեսա, որ ունենք մատաղ սերունդ, լավ երիտասարդ աղջիկներ: Դա էր միակ անակնկալը: Իսկ արդյունքները մոտավորպես պատկերացնում էի, քանի որ տեսել էի նրանց ունակությունները հավաքների ժամանակ, գիտեի, թե ինչի են ընդունակ աղջիկները: Պարզապես ցանկանում էի հարթակի վրա ևս մեկ անգամ համոզվել»:

Տարին բավական հագեցած է լինելու. հավաքներ, մրցաշար ու նորից հավաքներ: ԱՄՆ-ում մարտին կայանալիք  պատանիների աշխարհի առաջնությանը կանանց ընտրանուց Հայաստանը կներկայացնի 76 կգ քաշային Լիանա Գյուրջյանը: Միայն Լաս Վեգասում գրանցած արդյունքներից հետո մարզչական շտաբը կորոշի Լիանան կմեկնի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, թե կնախապատրաստվի հունիսին տեղի ունենալիք աշխարհի երիտասարդների առաջնությանը:

Ապրիլի 3-ից 13-ը Բաթումիում տեղի ունենալիք ԵԱ-ում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն  Իզաբելա Յալյանը (64 կգ),  Տաթև Հակոբյանը (87 կգ), Արփինե Դալալյանը (87 +կգ):

Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...