Загрузка...

Ի՞նչ է անում մարդը՝ երբ կանգնած է վտանգի առաջ



Մարդիկ, ինչպես նաև բոլոր կենդանի արարածները ունեն մի ազդանշանային համակարգ, որը ի հայտ է գալիս երբ մենք կանգնում են ինչ-որ  վտանգի առաջ։ Ի՞նչ անել  կռվել, փախչել, լացել,  գոռալ, տան սպասքը կոտրել, թե՞ եղունգները կրծել։ Անցյալ ժամանակներում այս երևույթները ընդունելի էին որոշ չափով, բայց հիմա վտանգները այդքան էլ բացահայտ ու պարզունակ չեն։ Մենք անընդհատ վերապրում ենք բազմաթիվ սթրեսներ, որոնց հաճախ չենք կարողանում հակազդել տվյալ պահին։ Եվ օրվա ընթացքում հաճախ ենք գործի դնում սթրեսի դեմ <<կռվել կամ փախչել>> ռեակցիան։ Սթրեսների պատճառները բազմազան են, նույնիսկ մազերի վատ հարդարումը կարող է մարդուն կանգնեցնել թերարժեքության բարդույթի առաջ, և առաջացնել սթրես։

Ինչպե՞ս նվազեցնել սթրեսի հետևանքները։ Նախ և առաջ կարևոր է ֆիզիկական ակտիվությունը, սննդի բարելավումը, մեդիտացիան, փսիխոթերապիան, հոգեբանական և հուզական առողջության խնամքի այլ մոտեցումները։ Ինչպես նաև  պետք է օգտվել պարզ հաճույքներից, որոնցից են ոտքերի մերսումը, երկարատև տաք լոգանքը, հանգիստը, որը կուղեկցվի Ձեր սիրելի երաժշտությամբ։ ինչու չէ ,նաև կարելի է կազմել ցանկությունների ցանկ, զբաղվել սիրելի գործով ։ Այս ամենից զատ սթրեսից դուրս գալու համար, ինչքան էլ զարմանալի է մեզ օգնում է նաև տրտնջալը, ընկերներին դիմելը, ծիծաղելը, նաև լացելը  երբ անհրաժեշտությնուն  դառնում։


Նյութի հեղինակ ՝ Լիզա Սահակյան

Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...