Загрузка...

Ինչպե՞ս են նշում Սուրբ Վալենտինի օրը պատգամավորները


Սուրբ Վալենտինի լեգենդը պատմում է, որ նա հատուկ մոտեցում էր ցուցաբերում սիրահարներին, օգնում էր գրել նամակներ՝ սիրո խոստովանություններով, հաշտեցնում էր վիճած զույգերին, ծաղիկներ տալիս երիտասարդ հարսնացուներին:

Վալենտինի օրվա դասական խորհրդանիշը համարվում են կարմիր վարդերը: Չնայած որ Սուրբ Վալենտինի տոնը կաթոլիկների տոնն է, սակայն այն նշում են նաև Հայաստանում:


Analitik.am-ը փոքրիկ հարց ու պատասխան է կազմակերպել քաղաքական գործիչներից մի քանիսի հետ՝ պարզելու համար, թե ինչպե՞ս են նրանք նշում Վալենտինի տոնը և ի՞նչ կարծիք ունեն ընդհանրապես տոնի մասին։

«Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր Սոնա Ղազարյանը նշեց, որ ինքը և իր ամուսինը նշում են Սուրբ Սարգսի, Վալենտինի և  այլ տոները՝ հավելելով, որ դրական է վերաբերվում սիրո փառաբանման ցանկացած տոնի, սակայն կարծում է, որ միանշանակ կա տարբերություն երկու տոների միջև: Ճիշտ է՝ թե՛ Սուրբ Վալենտինի օրը, թե՛ Սուրբ Սարգսի տոնը բաց չեն թողնում՝ օրը տոնի վերածելու, սակայն տարբերություն դնում է երկու տոների միջև:

«Իմ Քայլ»-ը  դաշինքի պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ ասաց, որ առանձնապես չի նշում Վալենտինի տոնը՝ պատճառաբանելով, որ ինքն այդքան էլ ռոմանտիկ չէ։ Սակայն, Պապոյանը նշեց, որ ինքը բոլոր տոներին դրական է վերաբերվում և ցանկացած առիթ փորձում է օգտագործել իր կնոջը նվեր անելու համար։ Հարցին, թե արդյոք տարբերություն տեսնում է Սուրբ Սարգսի և Սուրբ Վալենտինի տոների միջև, պատասխանեց. «Երկու տոներն էլ իմ համար առիթ է հանդիսանում իմ կնոջը նվեր անելու համար»։

Ի տարբերություն, ԼՀ կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասաց, որ չի նշում Սուրբ Վալենտինի օրը, քանի որ կաթոլիկ չէ, սակայն կարծում է, որ տոնը հաճելի, դրական առիթ է, որը մարդկանց ուրախություն և իրենց զգացմունքներն արտահայտելու ևս մեկ հնարավորություն է տալիս։

Ինչ վերաբերում է Սուրբ Սարգսի տոնին, Սիմոնյանն ասաց. « Հայ առաքելական եկեղեցու կարևոր տոներից մեկն է, որը երիտասարդներին հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ լինել ուշադրության կենտրոնում և հիշել, որ կյանքում սերը հիմնարար արժեք է»:


Հեղինակ՝ Դավիթ Աբովյան
Նյութի աղբյուրը՝ Analitik.am

Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...