Загрузка...

Թագուհի Ղազարյան՝ «Արհեստակցական միությունների» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին


Հունվարի 25-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկում էինք «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Արհմիությունների դերի և անկախության բարձրացումը կարևոր նշանակություն ունի աշխատողների իրավունքների պաշտպանության համար։ Սակայն ներկայցված նախագիծը ոչ միայն չի լուծում առկա խնդիրները, այլև կարող է նոր մարտահրավերներ առաջ բերել։

Մասնավորապես. նախագծի հեղինակը պնդում է, որ «ՀՀ գործող օրենսդրությամբ սկզբնական արհեստակցական կազմակերպությունները ստեղծվում են բացառապես տվյալ գործատուի մոտ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողների թվից»:

ՀՀ «Արհեստակցական միությունների» մասին օրենքի 6-րդ հոդված երկրորդ պարբերությունը այս խնդիրն արդենիսկ կարգավորում է հետևյալ կերպ «Արհեստակցական կազմակերպության մասնակիցները (անդամներ) կարող են լինել նաև տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում (հարակից ճյուղերում) տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները»:

Հիմնավորումներից մյուսով նախագծի հեղինակը հարց է բարձրացնում, որ« հստակ, աներկբայորեն ֆիքսված է, որ անձը ազատ է հասարակական միավորումների մեջ ընդգրկվելու հարցում: Հիմա, այսինքն, ի՞նչ է ստացվում: Մենք աշխատողին պարտավորեցնում ենք, որ ինքը լինի միայն մեկ արհմնիության անդա՞մ»:

Այս խնդիրը ևս կարգավորվում է ՀՀ «Արհեստակցական միությունների» մասին օրենքի 6-րդ հոդված երրորդ պարբերությամբ, որտեղ հստակ սահմանված է. « Աշխատողը կարող է մասնակից (անդամ) լինել մեկից ավելի կազմակերպությունների, եթե դա չի հակասում նրանց կանոնադրությանը»:
Այսպիսով, առաջարկվող փոփոխություններով վերը նշված խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև հնարավորություն է ստեղծվում նույն սեփականատիրոջ տարբեր ոլորտի ձեռնարկությունների աշխատողներին միավորել մեկ արհմիության մեջ, ինչը էլ ավելի կմտեծացնի գործատուի ազդեցությունը։

Բացի դրանից տարբեր ոլորտների կազմակերպությունում աշխատողները կարող են միմյանց չհամապատասխանող, նույնիսկ հակասող շահեր ունենալ (օրինակ՝ հյուրանոցային ոլորտի և հանքարդյունաբերուդյան աշխատողները)։

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, հանձնաժողովի նիստում դեմ եմ քվեարկել նախագծին և ձայների մեծամասնությամբ նախագիծը մերժվել է։


Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...