Загрузка...

Մեկնարկել է Հայաստանի բասկետբոլի գավաթը




Փետրվարի 4-ից մեկնարկել է Հայաստանի գավաթի կանոնավոր անդրանիկ առաջնությունը: Առաջնությանը սկսվել է 4 թիմերի շրջանաձև պայքարով, որտեղից լավագույն երկու թիմերը դուրս կգան Հայաստանի գավաթի 1/4 եզրափակիչ: 1/4 եզրափակչում նրանց կմիանան Ա լիգայում հանդես եկող 6 ակումբները և փայքարը կշարունակեն Փլեյ Օֆֆ փուլում:
Հայաստանի գավաթի Փյել Օֆֆ-ը տեղի կունենա տուն-դուրս տարբերակով, որտեղ միմյանց հետ կպայքարեն վիճակահանությամբ իրար դեմ դուրս եկած ակումբները: Հավասար արդյունքի դեպքում հանդիպմանը կավելացվի 5 րոպե լրացուցիչ ժամանակ:
Հայաստանի գավաթի հանդիպումների ժամանակ յուրաքանչյուր թիմի կազմում խաղադաշտում պետք է լինի նվազագույնը 3 հայ խաղացող:
Հայաստանի գավաթին կմասնակցեն հետևյալ թիմերը` «Արագած» (Երևան), «Ուրարտու Վիվառո» (Երևան), «Արթիկ-Ման Հոլդինգ» (Արթիկ), ՖԻՄԱ (Երևան), «Էրեբունի Սեդարս» (Երևան), «Արցախ» (Ստեփանակերտ), «Արագած 2» (Երևան), «Կիլիկիա» (Երևան), «Գյումրի» (Գյումրի), «Լեգեոն» (Երևան):

Նյութի հեղինակ ՝ Տաթև Ավետիսյան

Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...