Загрузка...

Տիգրան Ավինյանը Երեկ ընդունել էր չինական «Գուոմինգ» ընկերության պատվիրակությանը





Երեկ ընդունել էի չինական «Գուոմինգ» ընկերության պատվիրակությանը՝ նախագահ Հե Յուրոնգի գլխավորությամբ:

Ասել եմ, որ 2018թ. ընթացքում իր կողմից ընդունած օտարերկրյա գործարար պատվիրակությունների թվում #Չինաստանից🇨🇳 ժամանածների քանակը ամենամեծն է եղել և համոզմունք հայտնել, որ այս հաճախակի շփումները կբերեն հայ-չինական #առևտրատնտեսական կապերի զգալի աշխուժացման:


Չինացի գործարարները հայտնել են, որ մտադիր են #Հայաստանում🇦🇲 կառուցել ժամանակակից պահեստային տնտեսություն, որը կսպասարկի ԵԱՏՄ, ԵՄ և այլ երկրների հետ առևտրային հոսքերը: Բացի այդ, ընկերությունը ցանկանում է Հայաստանում ստեղծել ալյումինի #արդյունաբերական գոտի, որտեղ ներկայացված կլինեն ալյումինե ապրանքներ արտադրող տարբեր ընկերություններ, որոնց արտադրանքը հիմնականում կարտահանվի: Ընդհանուր առմամբ, ներդրումային ծրագրերի ծավալը հասնում է մոտ 100 մլն ԱՄՆ դոլարի և նախատեսում 300-400 աշխատատեղերի ստեղծում:

Նշել եմ, որ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ներդրումների պաշտպանությանը և, այս առումով նախաձեռնել է #ներդրումների պաշտպանության նոր օրենքի մշակում: Հավաստիացրել եմ, որ կառավարությունը կաջակցի չինացի գործարարների բոլոր ծրագրերի իրականացմանը։


Տիգրան Ավինյան՝ ֆեյսբուք

Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...