Загрузка...

Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցության կարծիքը ՀՀ կառավարության ծրագրի վերաբերյալ



Ծրագիրը շարադրված է գեղարվեստական ոճով և զուրկ է ծրագրում ներկայացված ցանկությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ որևէ առարկայական կոնկրետ հիմքից, կոնկրետ ծրագրից և գործողությունից, կոնկրետ ֆինանսական հիմնավորումից: Ծրագիրը որևէ առնչություն չունի տնտեսական հեղափոխության հետ, այն է՝ տնտեսության մեջ արմատական, խորքային, աստիճանականությունը բացառող թռիչքաձև և արագ զարգացումների հետ: Անհասկանալի է, թե ինչ ճանապարհներով են բարելավելու ներդրումային միջավայրը և ինչպես կարող է լուրջ քաղաքական-մասնագիտական գրավչությունից զուրկ կառավարությունը, որն այս 10 ամիսների ընթացքում արտաքին դիվանագիտական հարաբերությունների ոլորտում որևէ լուրջ տնտեսական ձեռքբերում չունի, գրավչություն հաղորդել ներդրումային միջավայրին և լուրջ ներդրումներ ապահովել անհայտ աղբյուրներից, առավել ևս հարկային մեր կարծիքով սխալ քաղաքականություն վարելով: Ինչ վերաբերում է տարբեր ոլորտների զարգացմանը, ապա դրանք չեն համապատասխանում Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ կուսակցության չափանիշներին և ռեալ գնահատելով արդեն իսկ այդ ոլորտներում տիրող լճացած իրավիճակը, կարող ենք ենթադրել, որ նույնը շարունակվելու է նաև առաջիկայում: Փաշինյանի՝ ծրագիրը տնտեսական հեղափոխության մեկնարկ բնորոշումը մենք որակում ենք հասարակությանը մատուցվող հերթական պոպուլիստական քայլ, քանզի հետիշխանափոխական էյֆորիան այլևս չկա և միայն տնտեսական ոլորտում պոպուլիստական հայտարարություններով է հնարավոր լինելու երկարացնել իր կառավարության նկատմամբ հասարակության հանդուրժողականությունը:


Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...