Загрузка...

Վիշտը գործընթաց է, որի օգնությամբ դուք հաղթահարում եք կորստի ցավը



Որքան էլ դժվար լինի ընդունելը, պետք է փաստել, որ մահը կյանքի բնական շրջապտույտի անխուսափելի մասն է: Աշխարհում ապրող բոլոր մարդիկ, առանց բացառության, իրենց կյանքի որևէ փուլում, ուշ թե շուտ կորցնում են իրենց համար անգին որևէ մեկին: Այդ պահից սկսած թվում է թե կյանքը դադարում է գոյություն ունենալ, այն ամենն, ինչ լիքն էր, դատարկվում է, գույները նոսրանում են ու մոլորակը կանգ է առնում: Այդ ժամանակ պետք է հիշեք, որ դուք ունեք բավարար ռեսուրս ցանկացած ցավ հաղթահարելու համար:  Բոլոր զգացմունքներն ու ապրումները ժամանակավոր են: Դուք զգում եք այն, ինչը զգացել են միլիոնավոր մարդիկ: Դուք միայնակ չեք ձեր վշտի մեջ: Պետք է հիշեք, որ որքան էլ անիրական լինի կյանքի իմաստը վերագնելու հեռանկարը, այնուամենայնիվ, կգա այն առավոտը, երբ կբացեք պատուհանը, կտեսնեք ինչպես է շողում արևը, կտեսնեք, որ աշխարհը գունեղ է, ինպես նախկինում: Մի վախեցեք ցավը զգալուց, դա ապրելու, կյանքը զգալու ու գնահատելու միակ միջոցն է: Վիշտը գործընթաց է, որի օգնությամբ դուք հաղթահարում եք կորստի ցավը՝ վերագտնելով հավասարակշռությունը և կյանքի լիարժեքության զգացումը: Ի վերջո մահը կյանքի նախապայմանն է ու գոյության միակ ձևը: Կյանքն ու մահը անբաժանելի են, և ինչպես ցանկացած սկիզբ ունի վերջ, այնպես էլ ցանկացած վերջ նոր սկիզբ է:



 Նյութի հեղինակ՝ Լիլիթ Ավետիսյան

Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...