Загрузка...

Պոեզիան փրկում է նրան՝ ով ուզում է փրկվել




Փետրվարի 5-ին տեղի ունեցավ աշխարհի հետ հաղորդակցվող և մարդկանց՝ իր աշխարհին հաղորդակցող վարպետի հետ հանդիպումն ու «Լույսը ձախ կողմից» գրքի շնորհանդեսը։
ինչպես իր ստեղծագործություններում,այնպես էլ հանդիպման ընթացքում գրողը անրադարձավ հավերժականի և առօրյայի, վերացականի և կոնկրետի, մտքի և պատկերի անբաժանելի միասնության թեմաներին՝կապված հոգևորի և իրականի ներքին որոնումների հետ։
Հանդիպումը վարում էր գրականագետ Հայկ Համբարձումյանը, վերջինս էլ պոեզիայի սիրահարների համար բարձրացնում էր մի շարք հետաքրքիր հարցեր։մինչ հարցեր տալը գրականագետը անրադարձավ գրքի շապիկին զետեղված բանաստեղծություններին, որտեղ բանաստեղծը փորձում է հասկանալ, թե ի՞նչ է քնարերգությունը եւ ո՞ւմ համար է այն նախատեսված: 
-Պետք է Աստծուն հարցնել այդ մասին….ինքը սիրում է խոսք, այն խոսքը, որն արարչագործության սկիզբն է: Իսկ քնարերգությունը կամ լիրիկան ես համարում եմ մարդկային լեզվի բարձրագույն դրսևորումը:
Գրողներ կան, որոնք հզոր են բոլոր ժանրերում, բայց առաջին հերթին բանաստեղծ են… Օրինակ, Գյոթեն 122 հատոր է գրել, բայց Գյոթեի մասին խոսում են որպես պոետի, լիրիկ բանաստեղծի...Լիրիկան, թերեւս, կարող է մրցել միայն երաժշտության հետ, որովհետեւ լիրիկան բառերի մեջ դրված երաժշտություն է, իսկ երաժշտությունը բառերից ազատված լիրիկան է։


-Իսկ ու՞մ  համար են պոետները   ստեղծագործում.

-Աշխարհի հիմքը կամքն է, ցանկությունը, ուզում ես քայլել՝ վեր ես կենում ու գնում ես, հո չե՞ս մտածում ոտքս ինչպես շարժեմ....ցանկանում եմ գրում եմ, չցանկանամ ՝չեմ գրի։

Ըստ Էդոյանի՝բոլոր մարդկանց մեջ մի ընդհանուր բան կա՝անտեսանելի մարդը«Այդ մարդուն ոչ մեկ չի տեսել,բոլորս էլ անտեսեանելի մարդու մի ճառագայթն ենք»
Մարդկային ինչքան դեմքեր կան, բոլորս այդ անտեսանելի մարդու ծառաներն ենք: Իսկ երբ գրում ես, չպետք է չարչարվես այն մտքից, թե կարդացող չի լինի, դարն այսպիսին է։Լավ գիրքը,որ գրում ես դնում ես պահարանի մեջ. դա արդեն իսկ մարմանվորվող  էություն է...
Արվեստի պատմության լավագույն գործերը նրանք են, որ գնում են այնտեղ(ձեռքը պարզում է վերև) ու վերադառնում։Արվեստը ձգտում է անտեսանելի և տեսանելի աշխարհները կապել իրար։

Խոսելով դարաշրջանների և ստեղծագործելու սկզբունքերի  մասին վարպետն ասաց.
-19-րդ դարը զգացմունքների դարաշրջան էր։Մեր դարաշրջանը՝Կասկած գիտակցության դեմ։
աշխարհում գործում է երկու հիմնական սկզբունք՝ դիոնիսյան և ապոլոնյան: Դիոնիսյան սկզբունքը կապված է իռացիոնալ քայլերը մարմնավորող աստծո հետ: Ապոլոնը, ընդհակառակը, քնարը ձեռքին՝ բանաստեղծություն է ստեղծում, այսինքն՝ Ապոլոնը ձև տվողն է։Ահա այս երկու սկզբունքները մարդու մեջ են խաղում, մի կողմից՝ ենթագիտակցականը,մյուս կողմից կարգ տալու հավանականությունը։

Այն հարցին թե գրողը ո՞ր սկզբունքով է ստեղծագործում, կես կատակ կես լուրջ Էդոյանը պատասխանեց.
-Ապոլոնյան,բաց ավելի շատ դիոնիսյան։)

Իսկ գրականությանը մշտապես հուզող հարցերից մեկին՝ պոեզիան կարո՞ղ է փրկել մարդուն,Էդոյանը հստակեցրեց.
-Պոեզիան փրկում է նրան՝ ով ուզում է փրկվել.....



Նյութի հեղինակ՝  Դիանա Դեմիրճյան


Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...