Քանի դեռ Լոնդոնում Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը մասնակցում էին BAFTA մրցանակաբաշախությանը, օվկիանոսի մյուս կողմում` Լոս Անջելեսի Staples Cente սպորտային կենտրոնում Հոլիվուդի աստղերը մասնակցում էին «Գրեմմի» մրցանակաբաշխությանը:
Գրում է Tatler.ru-ն: Ինչպես միշտ, Ամերիկայի ձայնագրությունների ակադեմիայի արարողությունը կհիշվի վառ շոուով: Մրցանակաբաշխության ամենահիշարժան պահերից էին Լեդի Գագայի ելույթը, Ջենիֆեր Լոպեսի պարը, Ալիշա Կիզի դաշնամուր նվագելը և այլն: Սակայն մրցնակաբաշխության ամենահիշարժան պահերից կարելի անվանել նաև բեմի վրա ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամայի հայտնվելը:
Բարաք Օբամայի կինը բեմ բարձրացել էր Ջենիֆեր Լոպեսի, Լեդի Գագայի, Ալիշա Քիզի, ինչպես նաև դերասանուհի Ջադա Փինկեթ-Սմիթիի հետ միասին: Միշել Օբաման հակիրճ փոքրիկ ելույթով հանդես եկավ այն մասին, թե որքան մեծ է իր կյանքում երաժշտության դերը և բուռն ծափահարությունների արժանացավ:
Մրցանակաբաշխությանը մասնակցել են նաև Մայլի Սայրուսը, Քայլի Ջեները, Հայդի Քլումը, Նինա Դոբրևը և այլ համաշխարհային աստղեր: