Загрузка...

Ավելի առաջնահերթ խնդիրներ կան, քան օրհներգի շուրջ բանավեճը․ Լևոն Տեր-Պետրոսյան




ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ilur. am-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի օրհներգը փոխելու շուրջ ընթացող բանավեճին։

Առաջին նախագահը հիշեցրել է ԽՍՀՄ 1977թ. Սահմանադրության նախագծի համաժողովրդական քննարկման շրջանում ստեղծված հետևյալ անեկդոտը. «Քաղաքացիներից մեկն առաջարկել էր փոխել Խորհրդային Միության հիմնը, ինչին առարկել էր մի լենինականցի, ասելով`«Ըդտեղ տառասխալըմ կա. ոչ թե հիմնը, այլ հիմքը»:

Տեր-Պետրոսյանը նաև ավելացրել է, որ անեկդոտը պատմում է զուտ մեկ, այն է` հայ ժողովրդական բանահյուսության տվյալ գոհարը մոռացության չմատնելու նպատակով: Ի դեպ, նա հիշեցրել է նաև 1977թ. Սահմնադրության համաժողովրդական քննարկման հետ կապված նույնպիսի գոհար հանդիսացող մի այլ անեկդոտ: Հայաստանի քաղաքացիներից մեկն առաջարկել էր Սահմանադրությունում ընդգրկել «Խորհրդային քաղաքացին ունի հետմահու արդարացման իրավունք»:

Իսկ ավելի լուրջ, ըստ առաջին նախագահի՝ Հայաստանն այսօր կանգնած է հանրային քննարկման արժանի շատ ավելի առաջնահերթ խնդիրների առջև, քան օրհներգի շուրջ ընթացող բանավեճը:

Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...