Загрузка...

Ի՞նչ նվիրեց Անկան դերասաններ Սամի և Բիբի Նասերիներին

  
Փետրվարի 25-ի առավոտյան «Ռադիո Ջան» ռադիոկայանի «Ջան առավոտ» հաղորդման տաղավարը աստղային էր։ Անկայի հյուրերն էին Հայաստան ժամանած ֆրանսիացի դերասան Սամի Նասերին և նրա եղբայր Բիբին։


Ջերմ, միանգամայն անմիջական և պոզիտիվ եթերի ընթացքում Սամին խոսեց իր կերտած դերերի, այդ թվում իրեն հաջողություն բերած հայտնի «Տաքսի» ֆիլմի մասին։


Ինչպես հայտնի է, Նասերիներն ընտանիքով են ծավալում դերասանական գործունեություն: Բիբին նկարահանվել է հայտնի «13 թաղամաս» ֆիլմում, իսկ նրա որդին՝ Ժուլյենը, շարունակելով  հոր աշխատանքը, իր առաջին կերտած կերպարում հանդես է եկել որպես Սամիի որդի։

Ինչպես ավելի վաղ Զվարթնոց օդանավակայանում, "Ջան առավոտ"-ի տաղավարում Սամին սիրով ունկնդիրներին հնավորություն տվեց մեկ անգամ ևս լսել Շառլ Ազնավորի «La boheme» երգը իր կատարումը: 

Խոսելով աշխարհահռչակ շանսոնյե Ազնավուրի մասին` Սամին նշել է, որ իր մանկությունն անցել է նրա երգերի հնչյունների ներքո:


Հաղորդումից հետո հաղորդավարուհի Անկան Սամիին և Բիբիին նվիրեց հայկական փախլավա, ինչը դերասան եղբայրներն ընդունել են մեծ ուրախությամբ և շտապել ճաշակել հայկական քաղցրանուշը:







Նյութի հեղինակ՝ Դավիթ Աբովյան


Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...