Загрузка...

Անի Զախարյան՝ Սիրելի հայրենակիցներ, այսօր Նիկոլի ղեկավարած կառավարությունը ներկայացնելու է կառավարության ծրագիրը:



Սիրելի հայրենակիցներ, այսօր Նիկոլի ղեկավարած կառավարությունը ներկայացնելու է կառավարության ծրագիրը: Վերջին օրերին հասարակական-հանրային-քաղաքական բուռն քննադատությունները հուսով եմ տեղ կհասնեն Նիկոլի և իր կառավարության անդամների գիտակցությանը և կգիտակցեն, որ 2018թ.-ի ապրիլյան էյֆորիան այլևս տեղ չունի հասարակական գիտակցության մեջ և ժամանակն է արմատապես փոխել կառավարության աշխատելաոճը և փոփոխությունների տեմպը: ՀՀկ-ականներն ու նրանց սպասարկող կայքերը փորձելու են անել ամենը ժողովրդին Նիկոլի դեմ հանելու համար և դա արվելու է ոչ թե նրա համար, որ մտահոգ են ժողովրդի հիմնախնդիրներով, այլ նրա համար որպեսզի տապալեն այս կառավարությունը և փորձ անեն կրկին մոտենալ իշխանության մատույցներին: Հանրային վերահսկողությունը, այո, շատ կարևոր է, հանրային քննադատությունն ու պահանջատիրությունը նույնպես, սակայն դրա հիմքում պետք է լինի օբյեկտիվություն և ոչ ամեն գնով Նիկոլին չեզոքացնելու միտում: Գտնում եմ հարկավոր է 6 ամիս ժամանակ տալ այս կառավարությանը ժողովրդի առաջնահերթ հիմնախնդիրների լուծման համար, սակայն դրա հետ մեկտեղ իմ ղեկավարությամբ ձեռնարկել այնպիսի քաղաքական քայլեր, որոնք կստիպեն Նիկոլին չշեղվել ժողովրդական շահից և այն խոստումներից ու ծրագրերից, որոնք զետեղված են ծրագրում: Արտախորհրդարանական քաղաքականության շրջանակներում, Ազգային այլընտրանքային կառավարության և ազգային հեղափոխության շրջանակներում մենք կառանձնացնենք բոլոր լուրջ հիմնախնդիրները և կպարտադրենք այս կառավարությանը դրանց լուծումները: ՀՀկ-ն պետք է հասկանա, որ այլևս անցյալ է և ժողովրդի հիշողությունը կարճ չէ և ժողովուրդը լավ է հիշում այն խայտառակ իրողությունը, որն առկա էր Սերժի ղեկավարության օրոք: Առաջիկա 6 ամիսները հստակ պատասխան կտան այս կառավարության արժեքների, նպատակների և դրանց ազգային-ժողովրդական շահերին համապատասխան լինելու մասին: Շարունակում ենք մեր բողոքի ակցիաները, մեր հավաքները, մեր ակտիվ պահանջատիրությունը, սակայն առանց ապազգային քաղաքական ուժերի համար գործիք դառնալու և առանց ամբոխավարության:


Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...