Загрузка...

Լևոն Խաչատրյան՝ Պարոն Ծառուկյանը շատ ջերմ ընդունեց մեզ, ասաց, որ դիտել է իր նմանակումը՝ իմ կատարմամբ, ու



Ձեզ սկսեցին ճանաչել «Հումորի լիգա» նախագծից, սակայն կցանկանայի իմանալ թե մինչ նախագիծը ի՞նչ գործունեություն եք ծավալել։
Հումորի ասպարեզում սկսել եմ իմ գործունեությունը 2015 թվականից, երբ ընդունվեցի ՀՊՏՀ ու սկսեցի խաղալ КВН։ Սկզբում ելույթ էինք ունենում միջֆակուլտետային խաղերին։ Հետո սկսեցի խաղալ Нар-Хоз թիմում՝ միջբուհական լիգայում։ Երբ իմացանք «Հումորի լիգա» նախագծի մասին որոշեցինք կազմել թիմ ու մեր ուժերը փորձել այս մրցասպարեզում։ Թիմի տղաներին ճանաչում եմ համալսարանից, մի ուսխորհրդի անդամ ենք եղել։

Ըստ իս քաղաքական հումորով զբաղվելը բավականին բարդ է, ի՞նչ է հարկավոր քաղաքական հումոր անելու համար, բացի հումորի զգացումից։
Առաջինը հարկավոր է «ԴՈՒԽ», ինչպես նաև պահել կոռեկտության սահմանը՝ ոչ մեկի անձին վիրավորանք չհասցնելով։ Իսկ այս ամենից զատ պետք է հետաքրքրվել քաղաքականությամբ, ու հետևել քաղաքական իրադարձությունների զարգացումներին։

Ինչպե՞ս որոշեցիք մասնակցել «Հումորի լիգա» նախագծին և ինչպես կազմվեց թիմը։ 
Գևի հետ եղել եմ նույն ուսանողական խորհրդից, ինչպես նաև ուսանողական ընկերներ ենք, իսկ Արան մեր հաշվապահներից էր։ Մասնակցելու որոշումը կայացրեցինք ես ու Գևը իսկ Արային, միասնական կարծիքով, հրավիրեցինք թիմ։ Թիմի անվանումը ընտրվեց պատահական, կային շատ տարբերակներ, բայց ընտրեցինք հենց Հեթ-Տրիկը, քանի որ հայ ազգը երկար ժամանակ է, ինչ չի տեսել հեթ տրիկ։ Իսկ թիմի լոգոն Հայաստանի քարտեզն էր, որտեղ պատկերված էր երեք աստղ՝ առաջինը ցույց էր տալիս Ստեփանակերտը, երկրորդը Գյումրին, իսկ երրորդը Երևանը։ Երբ Խնկոն եկավ մեր թիմ՝ լոգոյի վրա առաջացավ չորրորդ աստղը՝ Իջևանը, իսկ լոգոն, փոխելով իր տեսքը, դարձավ ոսկեգույն Եռաժանիք։ Այնուամենայնիվ փորձել ենք Հեթ-Տրիկ անվանման հետ կապված հումորներ շատ չանել։
  
Հենց առաջին ելույթից հետո դուք սիրվեցիք հանդիսատեսի կողմից։Ձեր կարծիքով՝ ո՞րն էր գլխավոր նախապայմանը այդ հարցում։
Ըստ իս դա պետք է հարցնել հենց հանդիսատեսին, սակայն կարծում եմ որ ոչ բոլորի կողմից սիրվեցինք։ Բայց սիրվել ենք մեծամասնության կողմից, որի համար շնորհակալ ենք մեր ֆանտաստիկ հանդիսատեսին)) Իսկ գլխավոր նախապայմանը իմ կարծիքով քաղաքական հումորն էր ու նմանակումը, քանի որ բացի Արմ Քոմեդիից քաղաքական հումոր կամ նմանակում անող երկար ժամանակ չկար Հայաստանում։ Իսկ հաջողության գլխավոր նախապայմանը այն էր, որ սցենարը գրելու ժամանակ հոգի էինք դնում դրա մեջ))։
  
Բացի Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի նմանակումներից, այլ նմանակումների փորձ ունե՞ք։
Որպես էդպիսին նմանակել եմ Գրգորի Լեպսին, իսկ Սերժ Սարգսյանին նմանակել եմ դեռևս ֆակուլտետային КВН-ից, իսկ Գագիկ Ծառուկյանին նմանակելու փորձ, մինչ «Հումորի լիգա» նախագիծը, չեմ ունեցել։

Ի՞նչ պլաններ ունեք մոտ ապագայում, և որքանո՞վ է հնարավոր, որ հեռուստադիտողը ձեզ տեսնի նոր նախագծերում և արդյո՞ք կպահպանեք քաղաքական ոճը ձեր ելույթներում։
Անկեղծ ասած, հիմա չեմ ցանկանում այդ մասին խոսել։ Եթե լինեն նման մտադրություններ՝ այդ մասին կհայտարարենք թիմով։ Իսկ ինչ վերաբերվում է ինձ՝ ասեմ, որ ես պատրաստվում եմ շարունակել իմ գործունեությունը այս ասպարեզում։ Իսկ քաղաքական ոճը, ամենայն հավանականությամբ, կշարունակի ունենալ իր տեղը մեր սցենարներում, քանի որ այն միշտ ակտուալ է մեր երկրում։

Ինչպե՞ս կայացավ Լևոն Խաչատրյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը
Funny Men Production-ի տնօրեն Արամ Մելիքյանի, պրդյուսեր Արմեն Սուքիասյանի և ԱԺ պատգամավոր Արման Աբովյանի շնորհիվ կայացավ այդ հանդիպումը։ Պարոն Ծառուկյանը շատ ջերմ ընդունեց մեզ, ասաց, որ դիտել է իր նմանակումը՝ իմ կատարմամբ, ու բաց թողեց...))))(ծիծաղում է):
  
Ի՞նչ կանեիք, եթե հայտնվեիք քաղաքապետի պաշտոնին։
Եթե այդ հարցը տայիք որոշ ժամանակ առաջ, ապա պատասխանս կլիներ հետևյալ կերպ՝ «կնկարահանվեյի Կարգին սերիալում», իսկ ներկա պահին Արթուր Մեսչյանին, միանշանակ, կնշանակեի Երևանի գլխավոր ճարտարապետ, հետո կանեյի ամեն ինչ՝ քաղաքացիների գոհունակությունը և հարմարությունները ապահովելու համար։ Օրինակ կզբաղվեի աղբահանության,տրանսպորտի և վերելակների խնդիրներով։ Ես ինքս ապրում եմ 9 հարկանի շենքում։ Չնայած՝ շենքը կառուցվել է 1970 թվականին, վերելակը մոտ 18-րդ դարի արտադրանք է ու մի փոքր անվստահություն կա դրա հանդեպ))) Հիմա չեմ կարող ասել՝ նշված խնդիրներով չեն զբաղվում, սակայն, իմ համեստ կարծիքով, դրանք պետք է լինեն առաջնահերթ։

Ո՞րն է ձեր կյանքի կարգախոսը։
Ամեն ինչին թեթև մոտենալով՝ ճիշտ գնահատել իրավիճակը։
  
Ի՞նչ կմաղթեք այն ընթերցողներին, որոնք ձեզանից սպասում են նոր և հետաքրքիր իրադարձություններ։
Սպասեք, և ամեն ինչ լավ կլինի))):



Շնորհակալություն ենք հայտնում նաև Cherry Maf Club-ին՝ աջակցության համար։

Նյութի հեղինակ՝ Դավիթ Աբովյան

Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...