Загрузка...

Սիրո տոները տարբեր են, զգացմունքը ՝ մեկը


  
Մեռնել սիրուց նշանակում է ապրել:
Սրանք հանճարեղ մարդու ճշմարիտ խոսքեր են: ԵՎ իզուր չէ, որ հայկական տոների շարքում ունեննք օր, որը նվիրված է սիրուն: Սիրո տոնին սպասում են բոլորը: Այս օրերին հասարակությունը բաժանվում է երկու մասի. Մի մասը առաջնորդվում է հայկական տոնացույցով՝ նշելով սիրո բարեխոս Սուրբ Սարգիսի տոնը, որն ընդունված է առաքելական եկեղեցու կողմից, մյուս մասը նշում է Սուրբ Վալենտինը, որը ավելի լայն տարածում ունի աշխարհում և ընդունված է կաթոլիկների կողմից: Տոներից յուրաքանչյուրը ունի իր յուրատեսակ ու հետաքրքիր ավանդույթները, և մեզնից յուրաքաանչյուրը ընտրում է այն, որը ավելի հոգեհարազատ է իրեն:


Սուրբ Սարգիսը սիրո հայկական տոնն է, հետևաբար այստեղ գերակշռում է հայկականը: Ժողովրդական պատկերացումների համաձայն՝ Սուրբ Սարգիսը օգնության էր հասնում երիտասարդ աղջիկներին, որոնց ամուսնացնում էին իրենց կամքին հակառակ: Երբ սիրահար զույգերը ծնողների կամքին հակառակ փախչում էին, նրանք գիշեր-ցերեկ աղոթում էին Սրբին՝ աղաչելով փափկեցնել զայրացած ծնողների սրտերը: Սուրբ Սարգիսի տոնի խորհրդանիշ – ավանդույթներն են աղի բլիթի և փոխինձը տանիքում դնելու ավանդույթը:


            Սուրբ Վալենտինը այլ պատմություն և այլ ավանդույթներ ունի:
Լեգենդը պատմում է, որ նա հատուկ մոտեցում էր ցուցաբերում սիրահարներին, օգնում էր գրել նամակներ՝ սիրո խոստովանություններով, հաշտեցնում էր վիճած զույգերին, ծաղիկներ տալիս երիտաարդ հարսնացուներին:
Վալենտինի օրվա դասական խորհրդանիշը համարվում են կարմիր վարդերը:
Տարբեր երկրներում տարբեր կերպ են նշում այս տոնը:
Ճապոնիայում ընդունված է միմյանց շոկոլադ նվիրել:Այդ օրը ճապոնուհիները կարող են առանց ամաչելու խոստովանել իրենց սերը:
Ամերիկայում կանանց կարմիր և սպիտակ գույների կոնֆետներ ու կարամելներ են նվիրում, որոնց գույները խորհրդանշում են սերը և մաքրությունը:
Ֆրանսիացիները իրենց ընտրյալներին նվիրում են թանկարժեք իրեր և ոսկյա զարդեր:
Շատերը հավատում են, որ եթե փետրվարի 14-ին առաջարկություն անեն իրենց սիրելիին կամ այդ օրը պսակադրվեն, ապա երջանիկ և ամուր ընտանիք կունենան:
Բայց ահա, թե ինչն է կարևոր. Թեև տոները տարբեր են, բայց գաղափարը մեկն է՝ՍԵՐԸ: Եվ արդյոք պարտադիր են սիրո տոները, սիրելիին սիրո օր նվիրելու համար:
Մենք բոլորս բազմաթիվ գրքեր ենք կարդացել, որոնցում պատկերվում են իդեալական սիրո պատմություններ՝ համեմված գեղեցիկ խոստովանություններով, տեսել ենք ֆիլմեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է ժամանակի մեջ գոյատևում իրական սերը և ինչպես են զույգերը ամեն օր սնելով ու աճեցնելով վերածում այն ավելի խորը զգացմունքի, քան պարզապես սիրահարվածությունն է: Բայց մենք՝ հայերս, երբեմն մենթալիտետից բխող ինչ-ինչ առանձնահատկություններից ելնելով, երբեմն ծանրաբեռնված առօրյա հոգսերի տակ, մոռանում ենք անակնկալների, խոստովանությունների և խենթությունների մասին: Եվ կապ չունի թե նորաթուխ սիրահարներ ենք, թե արդեն երկար  տարիներ զավակներին մեծացնող զույգեր:
Այդ պատճառով էլ օրացույցի օգնությամբ հիշեցնում ենք ինքներս մեզ, որ գոնե այդ օրը կենդանացնենք հրաշքը: Թեպետև մեզնից է կախված՝ տրվենք օրացուցային նշումներին, թե ստեղծենք ինչ-որ մի այլ բան, որը կլինի միայն մերը, մեր անձնականը:
Ամեն դեպքում հրաշալի է ունենալ սիրո տոն, որը ևս մեկ անգամ հնարավորություն է տալիս մեզ հիշել, որ մենք ոչ միայն օրինապահ քաղաքացիներ ու պատասխանատու աշխատակիցներ ենք, ոչ միայն ծնողասեր զավակներ ու նվիրված ծնողներ ենք, այլ նաև պարզապես տղամարդ և կին, ովքեր սիրում են և սիրված են: Եվ որ մենք միասին ենք ոչ թե ինչ-ինչ հասարակական նկատառումներից ելնելով, ոչ թե ազգը շարունակելու կամ հնարավոր կենցաղային խնդիրները լուծելու համար, այլ միասին ենք հանուն իրար և հանուն այն զգացմունքի, որը կապում է մեզ:

Նյութի հեղինակ՝ Անահիտ Սարգսյան

Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...