Загрузка...

« Հպարտ » երիտասարդական շարժման PR մենեջեր Մարիամ Կարապետյանը՝ Սուրբ Սարգսի տոնի առթիվ կազմակերպած երթի մասին



Նախ կցանկանայինք  մի փոքր պատմեիք« Հպարտ » երիտասարդական շարժման մասին։
Սկսեմ նրանից, որ շարժման ղեկավարը Գուրգեն Սարգսյանն է, և հենց նրա միտքն է եղել սկսել շարժումը: Մեր կառույցը չունի կուսակցական պատկանելություն:
«Հպարտ» երիտասարդական շարժումը բարձրաձայնում  և վեր է հանում Հայաստանում առկա այն խնդիրները,որոնք սեփական հնարավորությունների շրջանակում լուծելի է համարում:
Մեր գործունեության նպատակներից է`հայ ժողովուրդն ավելի մոտ կանգնի իր արմատներն և պահպանի իր ազգային դիմագիծը:

Միանշանակ հասկանալի է, որ դուք ավելի կողմ եք Սուրբ Սարգսի տոնին։ Սակայն ի՞նչ կարծիք ունեք Վալենտինի տոնի մասին։
Սուրբ Վալենտինը կաթոլիկների տոնն է: Մենք, բնականաբար, դեմ չենք այդ տոնին, միաժամանակ, ցանկանում ենք նշել այն տոները, որոնք իսկապես մերն են: Եթե ունենք Սուրբ Սագսի տոնը ինչու՞ նշել Վալենտինը:

Արդյո՞ք երթը ընթացավ այնպես, ի՞նչպես պլանավորել էիք:
Բնականաբար, եղան փոքրիկ թերացումներ, բայց կարծում եմ ընդհանուր մթնոլորտը և տրամադրությունը շատ լավ էին: Նախատեսված միջոցառումը ստացվեց, մարդիկ հետաքրքրվում էին, դրական աուրա էր ամենուր, մեծ թվով երիտասարդներ էին միացել մեզ և, ընդհանուր առմամբ, մեր նպատակը` Սուրբ Սարգսի տոնը նաև այս ֆորմատով նշվի, իրականացված է:

Հաջորդիվ ի՞նչ միջոցառումներ են սպասվում Ձեր կողմից։
Այս պահին ունենք բազմաթիվ մտքեր, որոնք դեռ քննարկման փուլում են:
Կնախընտրեմ չբարձրաձայնել հետագա միջոցառումների  մասին: Հետևեք մեր ֆեյսբուքյան էջին և անպայման կլինեք տեղեկացված:

Դիտեք նաև ֆոտոշարքը












Նյութի հեղինակ ՝ Դավիթ Աբովյան

Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...