Загрузка...

Մարտի 1-ին՝ իմ նկատմամբ բռնություն գործադրելով ինձ՝ երեխայի մայր կնոջս «պատին խփեցին»․Անի Զախարյան




Սիրելի ժողովուրդ, իշխանափոխության ընթացքում Փաշինյանի բառապաշարը հագեցած էր, պատին ծեփել, ասֆալտին փռել արտահայտություններով, այսօր, երբ արդեն իր իշխանությունը թվում է ամրապնդված է, «նոր Հայաստանում» մենք ականատեսն ենք լինում դրանց իրագործմանը: Մարտի 1-ին՝ իմ նկատմամբ բռնություն գործադրելով ինձ՝ երեխայի մայր կնոջս «պատին խփեցին», օրերս Նարեկ էր այո անունը, այդ տղային աղբամանը գցեցին, յութուբ սոցիալական ցանցը ողողված է մարդու արժանապատվությունը ոտնահարող և մարդու իրավունքների հետ ոչ մի կապ չունեցող տեսահոլովակներով, որոնց հեղինակները մեր ազգային հերոս Մոնթեի անունով հանդես գալով վարկաբեկում և պղծում են մեր ազգային ուղու կերտման ճանապարհին բարոյական-վճռական-ազգային հետք թողած հերոսների անունը: Եվ այս բարբարոսության ֆոնին Նիկոլը՝ կեղծ ժպիտը դեմքին իբր դատապարտում է նման երևույթները, մինչդեռ այդ ամենի ետևում կանգնած է հենց ինքը: Ես ինքս ՀՀԿ-ին դեմ եմ, գտնում եմ, որ այդ կուսակցությունում մնացածները որևէ բարոյական իրավունք չունեն խոսել ժողովրդի շահերից, սակայն նման երևույթները նույնպես դեմ են իմ արժեհամակարգին որպես վարչապետի այլընտրանքային թեկնածու, ես խստորեն դատապարտում եմ այդ ամենը, քանզի չի կարելի քաղաքականությունն իջեցնել այսպիսի գռեհիկ մակարդակի: Մտածեք ում է այս պահին ձեռնտու նման տեսահոլովակները և արեք եզրակացություններ։





Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...