Загрузка...

Հիմա Սաշիկը չկա, կառավարությունն ասում է՝ 50–ը դուք տվեք, 50-ը՝ մենք. Գրիբոյեդովի բնակիչները փակել են ճանապարհը





Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի բնակիչները այսօր՝ մարտի 6-ին, փակել են Էջմիածին-Մարգարա ճանապարհը։ Նրանք պահանջում են կառավարությունից ասֆալտապատել գյուղի ճանապարհները, ինչպես նաեւ տեղադրել երկաթբետոնե արգելապատնեշներ, հատկապես փոքրիկ կամուրջների մոտ։

«50-60 տարի մեզ ամեն ընտրության ժամանակ  խաբել են, ամեն դեպուտատ խաբել, գնացել ա։ Հիմա էլ Սաշիկը չկա, կառավարությունն ասում է՝ 50–ը դուք տվեք, 50-ը մենք տանք։ Մենք որտեղի՞ց տանք։ Չեք կարողանում գործ անել, թող մեզանից հարկ չվերցնեն։ Մենք լոզունգներ չենք ուզում»,– ասում էին գյուղացիները։



Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչը առաջարկեց գնալ գյուղապետարան, հարցը քննարկել, որին գյուղացիները բացասական պատասխանեցին, նշեցին, որ պահանջում են, որ մարզպետը գա։

Մարզպետարանի աշխատակիցը հայտնեց, որ երկուշաբթի մարզպետը գալու է գյուղապետարան՝ հարցը քննարկելու համար։

«Եթե երկուշաբթի մարզպետը չեկավ, մենք սրանից բեթար ակցիա ենք իրականացնելու»,–նշեց գյուղացիներից մեկը։


Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...