Загрузка...

Տիգրան Ավինյանը՝ ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ հանդիպման մասին



ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ հանդիպմանը ընդգծել եմ, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս #Չինաստանի🇨🇳 հետ հաստատված արդյունավետ ու փոխշահավետ համագործակցությանը և շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ կապերն էլ ավելի զարգացնելու համար:

Քննարկել ենք հայ-չինական #առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացման և ընդլայնման հարցեր և այս առումով կարևորել հայ-չինական միջակառավարական #հանձնաժողովի աշխատանքները, որի հերթական նիստը կանցկացվի մոտ ապագայում:


Մանրամասն անդրադարձ է եղել հայկական սննդի արդյունաբերության և ալկոհոլային արտադրանքի Չինաստան արտահանման ծավալների մեծացման հնարավորություններին, էներգետիկ և #տրանսպորտային ոլորտներում նոր ծրագրերի իրականացմանը: Զբոսաշրջության և բիզնես շրջանակների շփումների խթանման համատեքստում կարևորվել է երկու երկրների միջև մուտքի #արտոնագրային ռեժիմի դյուրացումը:

Անդրադարձել ենք նաև նոյեմբերին #Շանհայ քաղաքում կայանալիք «Չինաստան ներմուծվող ապրանքների 2-րդ միջազգային ցուցահանդես»-ին #Հայաստանի🇦🇲
հավանական մասնակցության թեմային:


Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...