Загрузка...

Մեքենայի կեղտոտ բեռնախցիկում, գազի բալոնի վրա շարված հաց են տեղափոխում




Համացանցում տարածվել է մի լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես են մեքենայի կեղտոտ բեռնախցիկում, գազի բալոնի վրա շարված հաց տեղափոխում։ Լուսանկարը բավական բուռն քննարկումների առիթ է դարձել, օգտատերերը նշում են որ դեմ են «գազավորված հաց օգտագործելուն»։ Այս մասին հայտնում է armdaily. am-ը։

«Իրազեկ և պաշտպանված» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքերով, սա խայտառակություն է, սակայն դեպքը եզակի չէ։ «Էս մի դեպքը նկարվել է, մի քանի անգամ ավելի դեպքեր չեն նկարվել։ Ժամանակին, երբ գնում էինք մեքենաների սանիտրական անձնագրեր տրամադրելուն, ես ասում էի, որ դա խնդիրը չի լուծի, որովհետև երբ մեքենան գալիս է ու դուք նրան անձնագիր եք տալիս՝ համարելով, որ ինքը լավ վիճակում է, հաջորդ օրը ինքը գնում է ու այլ կերպ է գործունեություն ծավալում։ Արդունքում, այս ոլորտում գլոբալ արդյունավետ աշխատանք չարվեց, դրա համար էլ ունենք այն ինչ ունենք»,-լրատվականի հետ զրույցում նշել է Պիպոյանը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Անուշ Հարությունյանի խոսքերով այս լուսանկարը պարզապես սադրանք է։




Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...