Загрузка...

Ոստիկանական հատուկ օպերացիա՝ Երեւանում. բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Աստրախանցի Հայկոն



 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 18-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանի, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի մոտից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկել 36-ամյա Հայկ Սարգսյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հանցագործ աշխարհում հայտնի, «օրենքով գող» Աստրախանցի Հայկոն է, ում մոտ հայտնաբերվել է ատրճանակ։ Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հայտնաբերված ատրճանակն առգրավված է, նշանակվել է փորձաքննություն՝ ատրճանակի օրինականությունը պարզելու նպատակով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Սարգսյանը ձրբակալվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...