Загрузка...

Գևորգ Պապոյան՝ որ լիարժեք հավատում և աջակցում եմ մեր նախարարներին, մասնավորապես Արսեն Թորոսյանին, սակայն դա չի նշանակում, որ մասնագիտական բախումներ չեն լինելու



Քանի որ իմ նախորդ գրառումից հետո, որոշ ֆեյսբուքյան շրջանակներ փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ, ուստի կկատարեմ 6 դիտարկում.
1. Արսեն Թորորսյանը առողջապահության շատ լավ նախարար է և նրա կողմից առաջարկվող ռեֆորմները իրապես անհրաժեշտ են, իսկ այն ինչ նա նախաձեռնել է, շատ լավ է առողջապահության տեսանկյունից, հետևաբար նա, որպես նախարար, իր ոլորտի տեսանկյունից ճիշտ է գործում:
2. Ոչ ոք չի վիճարկում այն հանգամանքը, որ ծխելը վնասակար է և դրա դեմ պետք է պայքարել, ավելին, ես ինքս ծխող չեմ և ինքս ինձ համարում եմ ծխելու դեմ պայքարի ակտիվիստ:
3. Ակնհայտ է սակայն, որ օրենքի այս տեսքով ընդունելը ֆիսկալ առումով ռիսկեր է պարունակում, ինչպես նաև ընդհանուր տնտեսության վրա կունենա որոշակի բացասական ազդեցություն, որի մասին խոսել է նաև ֆինանսների նախարարը:
4. Այս հարցը պետք է լուծվի կոմպրոմիսային եղանակով, այսինքն այստեղ չպետք է լինի գերակա ոչ ֆինանսերի նախարարության ու ՊԵԿ-ի, ոչ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ոչ էլ առողջապահության նախարարության ՛՛շահերը՛՛, այլ այս բոլոր գերատեսչությունների կարծիքների համախմբմամբ պետք է գանք լավագույն օպտիմալ լուծման, որպեսզի շահի ՀՀ-ը և իր հպարտ քաղաքացին:
5. Շարունակում եմ մնալ կարծիքիս, որ, բնակչության որոշ խավ, թանկ ծխախոտի պարագայում կանցնի թութունի օգտագործման, որը նույնպես ռիսկային երևույթ եմ համարում ինչպես տնտեսական, այնպես էլ առողջապահական տեսանկյունից:
6. Պղտոր ջրում ձուկ որսալ ցանկացողներին պետք է հիասթափեցնեմ, քանի որ լիարժեք հավատում և աջակցում եմ մեր նախարարներին, մասնավորապես Արսեն Թորոսյանին, սակայն դա չի նշանակում, որ մասնագիտական բախումներ չեն լինելու, ավելին, հավատացած եմ, որ հենց այդ քննարկումների շնորհիվ են գտնվելու լավագույն լուծումները, այդ թվում այս հարցում:


Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...