Загрузка...

Թագուհի Ղազարյան՝ «Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է:


«Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է»։ Սա մեր Սահմանադրության անփոփոխ երեք հոդվածներից մեկն է։

Ի հավելումն սրան, մենք՝ Հայաստանի Հանարպետության քաղաքացիներս և այստեղ բնակվող մարդիկ, հռչակել ենք, որ պետք է բռնությունը բացառենք որպես ներհասարակական խնդիրները լուծելու միջոց։ Մեր երկրի կառավարող ուժը քաղաքական այդ ուղղությամբ ջանքեր գործադրելու պատասխանատվություն է ստանձնել։

Խտրական խոսքը, ատելության խոսքը և դրա հետևանքով ֆիզիկական բռնության դեպքերը Հայաստանի Հանրապետությունում և հայ հասարակության մեջ, ցավոք, պարբերաբար դրսևորվող երևույթներ են։ Վերջին մի քանի օրվա ընթացքում ականտես ենք լինում այս երևույթի նոր շրջափուլի՝ տարբեր դրսևորումներով։ Հանրային մեծ ուշադրություն գրավեցին հատկապես երկու դեպք։

Օրեր առաջ Ռուբեն Հախվերդյանը հարցազրույցի ժամանակ օգտագործեց մի շարք խտրական ձևակերպումներ։ Նախևառաջ խոսքը մասնավոր անձանց հատկանիշները հավաքական ինքնությանը վերագրելու մասին է։ Առանձին անհատի (այս դեպքում՝ Ռոբերտ Քոչարյան կամ Սերժ Սարգսյան) այս կամ այն ինքնության (այս դեպքում՝ Ղարաբաղցի) կրող լինելը և դրսևորած բացասական հատկանիշները չեն նշանակում, որ նույն ինքնության մյուս կրողները անհրաժեշտաբար նույն հատկանիշները ունեն, սատարում են դրանք և պատասխանատվություն են կրում այդ հատկանիշների համար։ Միևնույն ժամանակ վերոհիշյալ հարցազրույցում խտրական արտահայտություններ կան նաև այլ ազգերի, մշակույթների, կրոնների, ինչպես նաև կանանց նկատմամբ։

Այս հարցազրույցին հետևեցին ինչպես դրա մեջ տեղ գտած խտրական արտահայտությունները սրող արձագանքներ, այնպես էլ հակադարձ վիրավորանքներ և ատելության խոսք։ Արդարացված, բայց մարդու արժանաատվությունը չվիրավորող քննադատություն իհարկե նույնպես հնչեց։

Մյուս դեպքը երեկ գիշեր տեղի ունեցած միջադեպն էր և դրան նախորդած ու հաջորդած սադրիչ, հրահրող և մադրու արժանապատվությունը վիրավորող խոսքը։ Տեղի ունեցած ֆիզիկական բռնության տարրեր պարունակող դեպքը գործող օրենսդրությամբ արդեն իսկ պատժելի արարք է, և ոստիկանությունը արդեն զբաղվում է այդ միջադեպով։

Այնինչ հոգեբանական և խոսքի միջոցով արտահայտված բռնությունը և ֆիզիկական բռնությունը փոխկապակցված են և ունեն էսկալացվելու հատկություն։ Այս համատեքստում ավելի ցայտուն է դառնում բռնությանը՝ իր տարբեր դրսևորումներով առաջին իսկ պարագայում արձագանքելու իրավական մեխանիզմների անհրաժեշտությունը․ այն է խտրական և ատելության խոսքի մասին օրենսդրությունը՝ որպես բռնության նոր շրջափուլերի առաջացումը կանխող միջոց։

ՀՀ ԱԺ պատգամավորներ Թագուհի Ղազարյան և Մարիա Կարապետյան


Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...