Загрузка...

Տիգրան Ավինյանը ընդունել էր գերմանացի գործարարների պատվիրակությանը․

Ընդունել էի գերմանացի գործարարների պատվիրակությանը՝ Գերմանիայի տնտեսության Արևելյան Հանձնաժողով - Արևելյան Եվրոպա միության գործադիր տնօրեն Ուտե Կոխլովսկի – Քաջայայի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ շեշտել եմ, որ #Գերմանիան🇩🇪 Հայաստանի կարևոր գործընկերներից է և մեծ նշանակություն է տրվում տարբեր ձևաչափերով երկրի հետ փոխգործակցության խորացմանը: Հավելել եմ, որ կանցլեր Անգելա Մերկելի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցերը կարևոր ազդակ են դարձել երկկողմ կապերի ընդլայնման և խորացման համար ու #համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու հեռանկարներ ստեղծել:
Կարևորել եմ նաև երկու օր առաջ Երևանում 250 մեգավատ հզորությամբ #ջերմաէլեկտրակայանի վերաբերյալ ուղիղ համաձայնագրի ստորագրումը, որում ընդգրկված է նաև գերմանական «#Սիմենս» ընկերությունը:


Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ուտե Կոխլովսկի–Քաջայան ասել է, որ երկու երկրների կառավարությունների ղեկավարների այցելություններն իրենց համար խթան են դարձել՝ #Հայաստան🇦🇲 գալու և տեղում նոր գործնական կապեր հաստատելու, ինչպես նաև հները ամրապնդելու համար: Նա նշել է, որ վերջին տարիների ընթացքում սա Հայաստան այցելող ամենամեծ գերմանական գործարար #պատվիրակությունն է:

#Գործարար պատվիրակության անդամները, որոնք ներկայացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսական ու խորհրդատվական, ավիացիոն, էներգետիկայի, լոգիստիկայի, մետաղաշինական, թվային առողջապահության, դուալ կրթության, գյուղատնտեսության ոլորտների գերմանական ընկերություններ, պատմել են իրենց ծավալած #գործունեության մասին, որին հաջորդել է հարցուպատասխան:



Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...