Загрузка...

Ազգս հոգեբանի կարիք ունի



Երբ մասնագիտության ընտրության ժամանակ տարբերակներից մեկը հոգեբանի մասնագիտությունը նշեցի՝ պապաս դեմ արտահայտվեց. «Այ բալա, հետո դժվար կլինի գործ գտնելը, էսօր ո՞վ ա հոգեբանի դիմում»... Ո՞վ իմանար, որ մի քանի տարի հետո Հայաստանում հոգեբանամոլություն է սկսվելու՝ամեն աննշան բանի համար համացանցով հոգեբան են փնտրելու՝ հատկապես մի մատ երեխեքի համար... Մեկի 5 տարեկան աղջիկը ամուսին է ուզում, ծնողը խնդրում է լավ հոգեբանի տվյալներ տալ, մյուսի տեգոր 3 տարեկան աղջիկը մինչև 100_ն է հաշվում, իր գրեթե 5 տարեկան երեխան մինչև 20_ը հազիվ է հաշվում՝ շտապ հոգեբան են փնտրում ֆբ խմբերում, մեկի երեխան է հորքուրի հետ շատ կապված՝ մայրը խանդում է՝ հոգեբան է պետք երեխային (ես կասեի մորը), մյուսի երեխան թղթի վրա 2 գիծ է գծել՝ մեկը մուգ մատիտով, մյուսը՝ բաց, ո՞նց կարող է մայրը այդ նկարը ծնողների (իրականում լուրջ հարցերի) համար ստեղծված խմբում չտեղադրի՝ #հոգեբան_ է_պետք ձևաչափով...
Բան չէր պակաս ես էլ «հոգեբան_հոգեբան խաղի զոհը» դառնայի՝ Միկաս փրկեց 😁
Մի քանի օր առաջ ֆբ_ում մի թեստ հանդիպեց՝ երեխայի նկարած ընտանիքի նկարով հասկանալ ինչ ընտանիքում է երեխան մեծանում, ինչ հոգեվիճակում է նա գտնվում և այլն։ Միկային առաջարկեցի իր ընտանիքը նկարել՝ մերժեց. «Մամա', ես չեմ կարում մարդուն սիրուն նկարեմ, որ քեզ ու Գոհարին գեշ նկարեմ կնեղանաք՝ դուք թիթիզ եք, պապան էլ կնեղանա»...
Չստիպեցի՝ Միկայի ասած չէ_ն, հաստատ, ՉԷ է։ Ինքն առաջարկեց գարուն նկարել, խնդրեց ծիածանի նկար գտնեմ, որ գույների հերթականությունը չշփոթի։ Ստացվեց այն, ինչ տեսնում եք...
Սիրելի ծնողներ ջան, ձեր երեխաների հետ ավելի շատ ժամանակ անցկացրեք, ճանաչեք ձեր երեխային, մի ստեք նրան, մի ալարեք երեխայի տված հարցերին պատասխանել՝ թեկուզ նույն հարցը հազար անգամ արդեն տվել է ու կհասկանաք, որ երեխայի համար լավագույն հոգեբանը (և ոչ միայն) իր ծնողն է։ Պետք չէ, (և դա անհնար է) որ բոլոր երեխաները իրար նման լինեն...
Հ.Գ. Մեկ էլ այդ թեստերից հեռու մնացեք՝ լինի հոգեբանական, տրամաբանական թե պարզապես վարչապետի կողմից ձեզ ասվող խոսքերի տեսքով....

Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...