Загрузка...

Ռետինների ընտանիքի փոքրիկը



Ռետինների ընտանիքում փոքրիկ ծնվեց: Բոլորն ուրախ ու մտահոգ էին: Հերթով հարևան ռետինները հյուր էին գալիս, աչքալուսանք տալիս, գնալուց առաջ էլ մամայի ականջին շշնջում էին՝ նայի՛ր, շատ չուտի…
Օրերն արագ էին անցնում, փոքրիկ ռետինը ոչ մեծանում էր, ոչ՝ փոքրանում: Մի օր էլ, երբ հայրն ու մայրը աշխատանքի էին, տեսավ՝ մեծ եղբայրը ինչ-ր բան է անում:
-Այդ ի՞նչ ես անում, -եղբորը մոտենալով, հարցրեց նա:
-Ճաշում եմ, - աջ ձեռքը նկարազարդ թղթի վրայով զգուշությամբ վերից վար տանելով՝ պատասխանեց եղբայր ռետինը:
-Իսկ դա ի՞նչ է, ինչի՞ համար ես ճաշում, ես ե՞րբ եմ ճաշելու, -առանց պատասխանի սպասելու հարցեր էր տալիս փոքրիկ ռետինը:
-Երբ մեր ծնողները թույլ կտան, այն ժամանակ էլ կճաշես: Դու դեռ շատ բան չգիտես, քեզ դեռ շատ բան պետք է բացատրենք: Ռետին լինելը այնքան էլ հեշտ բան չէ, գնա՛, քո խաղալիքներով խաղա, թող ճաշեմ, վերջացնեմ:
Փոքրիկ ռետինը գնաց, պառկեց իր անկողնու վրա ու մտքերի հետևից ընկավ: Ախր, ինքը շատ հետաքրքրասեր է, չի կարող սպասել, մինչև ծնողները աշխատանքից գան, իրեն ինչ-որ բաներ բացատրեն, արդեն իր քնելու ժամանակը կլինի: Ու որոշեց ինքնուրույն բացահայտել ՙՙճաշելու ՚՚ գաղտնիքը:
Ավագ եղբայրը ճաշը ավարտելուց հետո տնից դուրս էր եկել: Փոքրիկ ռետինը մոտեցավ սեղանին. նկարազարդ թուղթը տեղում էր:
-Հիմա ես էլ կճաշեմ, -ուրախ բացականչեց ռետինիկն ու առանց երկար-բարակ մտածելու երկու ձեռքը քսեց թղթին՝ աջ-ձախ, վեր-վար, աջ-ձախ…
Աշխատանքից հետո ծնող ռետինները տուն եկան ու շատ զարմացան, երբ փոքրիկ ռետինին իր անկողնում չգտան:
-Ու՞ր կլինի գնացած, ախր մենք նրան այսօր պետք է բացատրեինք ինչ է նշանակում լինել ռետին, -հուսահատ ասեց մայր ռետինը:
-Մենք ուշացանք, ահա՛ նա, - դեպի սեղանը գնալով՝ տխուր ձայնով շշնջաց հայր ռետինը…
Սեղանին նախկին նկարազարդ թղթի փոխարեն սպիտակ թուղթ էր ու ռետին-թուղթ հպումից մնացած մնացորդներ …
  

   Հ.Գ. Ռետինը՝ ծնվեց, կերավ, մահացավ ...

Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...